Առաջարկում ենք քրեականացնել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված արտահայտությունները
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի հետ հանդես են եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են քրեականացնել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները։
«Հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգված են, և Հայաստանի Հանրապետության թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի իր տարածքի ամբողջականությունը երաշխավորելը և թշնամական պետության կողմից որդեգրված հակահայկական քաղաքականության և դրա իրագործման կանխելը։
Իմ գործընկերներ Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի հետ հանդես ենք եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։
Մենք առաջարկում ենք քրեականացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը»:
Վերը նշված հանցանքների համար առաջարկում ենք տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմում՝ երկուսից չորս տարի ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար սահմանել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
Քրեական օրենսգրքում նախագծով ներկայացված համապատասխան արարքների կոնկրետացումը և քրեականացումը կնպաստի նմանատիպ արարքների պարտադրված կամ անգամ կամավոր դրսևորման կանխարգելմանը»,- գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է YerevanToday-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:39
Эксперты прогнозируют возможные сценарии войны между Россией и Азербайджаном. Баку стремительно демонтирует двусторонние отношения с РФ. Это путь Украины, который закончился войной, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.
-
2025-07-03 19:32
Защита предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна обжаловала решение о его аресте в Апелляционном суде. Об этом сообщили адвокаты архиепископа.