ՀՀ ԱԳՆ․ Երևանի և Մինսկի` միմյանց մասին հայտարարությունները պետք է հաշվի առնեն փոխադարձ շահերը
Ալեքսանդր Գրիգորևիչի (նկատի ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին-խմբ) ինքանտիպ աշխարհաքաղաքական վերլուծություններն առաջին անգամը չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը և քննարկման առարկա են դռանում տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև մեր երկրում: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:
Նրա խոսքով այդ ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը և վստահեցրեց, որ դրանք ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ որևէ առնչություն չունեին:
Հաստատելով տեղեկությունը, որ նախորդ օրը ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ նախարարն ասաց. «Դեսպանին են փոխանցվել մեր այն համոզմունքները, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք հաշվի առնեն և հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնելով միմյանց շահերը, սուվերենությունը, ինչու չէ՝ այն իրավապայմանագրային դաշտը, որի վրա է հիմնվում մեր երկրների միջև համագործակցությունը: Այնուամենայնիվ, պատրաստ ենք հետայսու էլ շարունակել, պաշտոնական հայտագրերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում»:
Արարատ Միրզոյանը ցանկալի համարեց, որ բարձրագույն մակարդակով հնչող հայտարարությունները համապատասխանեն երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտին և երկու ժողովուրդների բարեկամության ոգուն:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեզոնանսային հայտարարությունները Միութենական պետությանը Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի ղեկավարը, մասնավորապես, ասել է, որ Հայաստանը «գնալու տեղ չունի», տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.