Միրզոյան․ Անթալիա մեկնելու հարցը կորոշվի փետրվարի 24-ին` Ռուբինյան–Քըլըչ հանդիպումից հետո
Կմեկնի Հայաստանի պատվիրակությունը մարտ ամսին Անթալիա թե ոչ` պարզ կլինի փետրվարի 24-ին Վիեննայում նախանշված ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո։
Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հույս ունեմ, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ` ուղղված Հայաստան–Թուրքիա սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,– ասաց Միրզոյանը` հավելելով, որ այս հարցով Թուրքիայից ստացվող ազդակները դրական բնույթի են։
Ինչ վերաբերում է Անթալիայի համաժողովին մասնակցելու խնդրին, ԱԳ նախարարը հայտնեց, որ Թուրքիայից այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացվել է իր ու Ռուբեն Ռուբինյանի անունով։ Որոշում առայժմ չկա։
Իսկ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա մեկնելու մասին մամուլում տարածված հայտարարությունները, Միրզոյանի ենթադրությամբ, սխալ թարգմանության հետևանք են։
«Հայաստանի վարչապետն այսինչ–այսինչ դրական ուղերձներն է հղել և ասել, որ նա կմասնակցի Անթալիային։ Կարծում եմ` այստեղ «նա»–ն կարող է և երկրին վերաբերվել»,– ասաց Միրզոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.