Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՉԿԱ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Անցյալ շաբաթ IRI-ի կողմից հրապարակված հարցումները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, անկախ պետական քարոզչությունից՝ ճիշտ գնահատելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, Թուրքիան և Ադրբեջանը համարում են քաղաքական, անվտանգային և տնտեսական սպառնալիք։
Այսօր ուզում եմ կիսվել ևս մեկ համեմատաբար թարմ հանրային կարծիքի հարցումով, որն անց է կացվել Թուրքիայում վերջերս (2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին)։
Հարցումն իրականացրել է թուրքական Kadir Has համալսարանը իր հետազոտական ամենամյա ծրագրի շրջանակներում։
Քանի որ ՀՀ կապիտուլիացիոն իշխանությունը ջանք է թափում, որպեսզի մեզ՝ հայերիս համոզի, որ Թուրքիան որևէ սպառնալիք չի ներկայացնում և թուրքերը խաղաղասիրական տրամադրվածություն ունեն, ապա տեսնենք, թե ինչ են այդ մասին մտածում թուրքերը։ Նախ դիտարկենք հարցման այն բաժինը, որն անդրադառնում է Թուրքիայում արտաքին սպառնալիքների ընկալմանը հանրության կողմից (հարցումն ամբողջությամբ տեղադրում եմ մեկնաբանություններում)։
▪ Այսպես, այն հարցին, թե «թվարկված երկրները Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնում են», հարցվածների մեծամասնությունը՝ 60,9 %-ը Հայաստանը համարում է սպառնալիք։ Այս առումով Հայաստանը «առաջատար է» Թուրքիայի քաղաքացիների ընկալումներում։ Անհրաժեշտ է նշել նաև, որ այս ցուցանիշը շարունակաբար աճում է (2020թ. 58,9%-ը, իսկ 2019թ.՝ 46,5%-ն էր այդպես կարծում)։ Սպառնալիք ներկայացնող պետությունների ցանկում Հայաստանին հաջորդում են Իսրայելը, ԱՄՆ-ն, Իրաքը, Կիպրոսը, Իրանը, Ֆրանսիան, Սիրիան, Հունաստանը, ՌԴ-ն և այլն։
▪ Հայերի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին է վկայում հարցման մեկ այլ կետ։ «Կընդունեի՞ք արդյոք հարևանի, ով ազգությամբ հայ է» հարցին Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը՝ 53,8%-ը գտնում է պատասխանել է «ո՛չ»։ Եվ միայն 8,2%-ն է դրական վերաբերվում նման հնարավորությանը։
▪ Անդրադառնանք նաև Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։ Հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 66,2%-ը չի աջակցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը (կողմ է միայն 14,4%-ը)։
Հարցումը ևս մեկ անգամ փաստում է պարզ իրողությունը. ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում բնակչության շրջանում չկա խաղաղության օրակարգ։ Սակայն եթե մեկնարկած «բարեկամության դարաշրջանից» Թուրքիան որպես պետություն ստանալու է Հվ. Կովկասում այդքան ցանկալի ազդեցության մեծացումը ի դեմս Հայաստանի՝ որպես անկախ քաղաքական գործոնի վերացման և բոլոր կոմունիկացիաների փաստացի վերահսկման, ապա Հայաստանի Հանրապետությունը միայն կորցնելու է՝ լիարժեք վերածվելով Թուրքիայից առկախված բանանային հանրապետության։ Սա, իհարկե, բնավ չի փոխելու թուրքերի վերաբերմունքը Հայաստանի և հայության հանդեպ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-04 13:37
Кандидат в конгрессмены США Алекс Балекян в прямом эфире Alpha News назвал происходящее в Армении прискорбной ситуацией․
-
2024-05-04 13:36
Россия не уничтожит Армению — Армения сама уничтожает себя. Об этом заявил в интервью Дмитирию Золотареву бывший американский морпех-разведчик, экс-инспектор ООН по вооружениям в Ираке и колумнист The Huffington Post Уильям Скотт Риттер, который известен своей критикой внешней политики США, передает Yerevan Today.
-
2024-05-04 13:34
Центральный совет армян Германии выразил свою безоговорочную поддержку движению «Тавуш – во имя Родины», и обеспокоенность в связи с незаконной демаркацией и делимитацией, осуществляемой в Тавуше, передает Alfanews.
-
2024-05-04 13:31
Индийский производитель вооружений Bharat Forge, поставивший Армении гаубицы ATAGS, провел их усовершенствование, установив на них новую электронику. Об этом сообщает издание Indian Defense Research Wing, со ссылкой на директора компании Баба Кальяни.