ՀՀ ԱԳՆ․ Ողջունում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջան առաքելություն ուղարկելու մտադրությունը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Արցախի պատմամշակութային ժառանգության կեղծման նպատակով Բաքվում հանձնաժողով ստեղծելու հարցին։
«Կարծում եմ՝ նկատել եք, որ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Ադրբեջանի մշակույթի նախարարի դիրքորոշման ու մտադրության կապակցությամբ։ Եվ այդ հայտարարության մեջ մենք խստորեն դատապարտել ենք այդ մոտեցումը։ Մեր կարծիքով՝ սա ևս վկայություն է այն բանի, որ փորձ է արվում ուղղակի ջնջել հայ ժողովրդի ներկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես պատմական հայրենիքում։ Եվ այստեղ իրավացի են պնդումներն այն մասին, որ սա տարիներ շարունակ տևած հայատյացության և էթնիկ զտումների քաղաքականության մի դրսևորում կարող է լինել»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ սա նաև մարտահրավեր է Արդարադատության միջազգային դատարանի համար՝ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առումով, որտեղ շատ հստակ Ադրբեջանի իշխանություններին պարտադրվում է կանխել և պատժել վանդալիզմի և պղծման դեպքերը՝ ուղղված հայկական մշակութային, կրոնական ժառանգության դեմ։
Ըստ Միրզոյանի՝ Ադրբեջանը պետք է կատարի դատարանի վճռով իր վրա դրված պարտավորությունը։ «Այստեղ հրամայական է դառնում ՅՈւՆԵՍԿՕ-ի միջամտությունը։ Եվ մենք ողջունել ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջան գնահատող առաքելություն ուղարկելու մտադրությունը։ Հստակ ժամկետներ, պայմանավորվածություններ չկան, բայց կողմերը վերահաստատել են կարևորությունը՝ այդպիսի այց ունենալու տարածաշրջան։ Եվ հիմա այս հայտարարությունից հետո մենք ևս մեկ անգամ դիմում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ին, նաև նախատեսում ենք ոչ առցանց հանդիպումներ՝ քննարկելու այս հարցը։ Մեր պատկերացումներով՝ այդ այցը պիտի տեղի ունենա 1954 թվականի Հաագայի Զինված ընդհարումների դեպքում մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ կոնվենցիայի սահմանած սկզբունքներին համահունչ»,- ասաց նա, տեղեկացնում է Lragir.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.