Последние новости

Պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում

ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 9-ին, հարցուպատասխանի ժամին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց պատճառները, թե ինչու է հանրապետությունում սուր շնչառական վարակների տարածման պայմաններում քաղաքացիներին անաշխատունակության թերթիկ տրամադրվում ոչ թե 14, այլ՝ 7-օրյա ժամկետով։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Ավանեսյանին. ««Տարբեր գնահատումներով 8–9 հազարից ավելի մահ է գրանցվել կորոնավիրուսի հետևանքով, այս ընթացքում կառավարությունը, առողջապահության նախարարությունը ջանք գործադրե՞լ է՝ հետազոտություն անել, թե դիմակակրությունը քանի՞ կյանք փրկեց»:

Պատգամավորը հարցրեց, թե Հայաստանում պատվաստանյութերը հետազոտության ենթարկվե՞լ են և ինչո՞ւ մեկուսանալու համար նախատեսված երկու շաբաթը դարձավ մեկ շաբաթ։

Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ ոչ միայն Հայաստանում է իրականացվում փորձի ամփոփումներ, այլ նաև ամբողջ աշխարհում: Նա մեջբերեց մի շարք հոդվածներ, որոնք պնդում են, որ դիմակները կանխարգելիչ միջոցառում են և կրում են կարևոր դերակատարում վարակի տարածելության հարցում։

«Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի իր քաղաքականության հարցում եղել է շատ ճկուն, հիմնվել է այդ ժամանակ առկա բոլոր ապացուցողական հիմքեր ունեցող նյութերի վրա, շատ հավասարակշռված մոտեցում է ունեցել»,–ասաց նա։

Նա նշեց, որ բոլոր պատվաստանյութերը անցել են երեք աստիճանի փորձաքննություն, և Հայաստանում բոլոր պատվաստանյութերը համապատասխանում են այս չափանիշներին։

Անաշխատունակության թերթիկի հետ կապված նախարարը նշեց, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով յոթ օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում։ «Այս պահին բոլոր ապացուցողական հիմքերը հիշում են, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով այլևս վտանգ չեն ներկայացնում յոթ օր հետո։ Սա ուղղված է քաղաքացիներին անհարկի ինքնամեկուսացման չենթարկելուն և այլոց վարակվելու ռիսկից պաշտանվելուն»,–ասաց նա։

Գեղամ Նազարյանը նաև հարց բարձրաացրեց, թե ինչ իմաստ ուներ Մարզահամերգային համալիրում 2020 թվականի մարտին իրար կողք դրված մահճակալները և լուսանկարի ակտիվ տարածումը: Նախարարը չհասցրեց այդ հարցին անդրադառնալ, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ