Последние новости

Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն Ղարաբաղը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն փետրվարի 15-ին հանդիպում կանցկացնեն։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում նախատեսվում է Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ-ի դերի քննարկում և նրա մասնակցությունը Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցերով Ժնևյան քննարկումներին։

Զախարովան նշել է, որ կողմերը կքննարկեն նաև Ուկրաինայում ԵԱՀԿ մոնիթորինգային հատուկ առաքելության աշխատանքում խնդրահարույց պահերը, ինչպես նաև ռուս-լեհական օրակարգի երկկողմ ակտուալ մի շարք հարցեր, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ