The Wall Street Journal. ԶԵԼԵՆՍԿԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի ներխուժումը քիչ հավանական է համարում։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
«Զելենսկին մնում է այն կարծիքին, որ ներխուժումը քիչ հավանական է և մտահոգված է, որ հնարավոր ներխուժման մասին ԱՄՆ-ի հրապարակային մռայլ նախազգուշացումները ծառայում են Ուկրաինան և նրա տնտեսությունը ապակայունացնելու Ռուսաստանի ջանքերի ընդլայնմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
WSJ-ի լրագրողներն այս հարցով դիմել են նաև Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին, սակայն նա հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը։
Հիշեցնենք՝ պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության կողմից էական էսկալացիայի հավանականությունը շարունակում է ցածր գնահատվել։
Միաժամանակ արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ իրավիճակը երկրի սահմաններին չի փոխվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.