«Ժողովուրդ». ՆԻԿՈԼ ՎՈՎԱԵՎԻՉԸ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ. ՍԻՐԱԼԻՐ Է ԴԱՐՁԵԼ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քանի օր է՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, քաղաքական վերլուծաբաններն ու պարզապես քաղաքացիները քննարկում ու զայրանում են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարության վրա։ Նա, հիշեցնենք, խոսելով Հայաստանի՝ «Միութենական երկրի» մաս դառնալու անխուսափելիությունից՝ շեշտել էրգ «Հայաստանը փախչելու տեղ չունի։ Ինչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նիկոլ Վովայևիչը դրա մասին լավ գիտի»։
Նիկոլ Վովաևիչը, սակայն որևէ կերպ չի արձագանքում Բելառուսի գործընկերոջը՝ այն թողնելով արտաքին գործերի նախարարության կամ խորհրդարանական «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության ուսերին։ ՔՊ-ական պատգամավորները, որ Լուկաշենկոյի հայտարարությունը լսելուն պես շտապել էին գրոհել երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն ու «համարժեք պատասխան» տալ նրան, երեկ փոխել էին վերաբերմունքն ու ավելի սիրալիր դարձել։ «Նման միջադեպեր լինում են, մենք էլ, ԱԳՆ-ն էլ արձագանքել ենք, այնպես որ թեման համարենք փակված»,- մեզ հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորներից մեկը։
Փաշինյանի մոտ, երևում է, «իրավիճակ է փոխվել»։ Եթե նա այժմ խուսափում է Բելառուսի իր գործընկերոջը համարժեք պատասխան տալ, ապա 2018-ին զարմացել ու զայրացել էր հանգամանքից, որ Բելառուսի նախագահը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել էր դռնփակ ֆորմատում տեղի ունեցածը։ Միջադեպի մասին, հիշեցնենք, Փաշինյանն ասել էր, թե զարմացած է, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ:
«Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»,- ընդգծել էր նա։ Ավելի ուշ Փաշինյանը, անդրադառնալով իր իսկ հարցապնդմանը, ասել էր, թե «ինչ որ ասել եմ, պիտի անեմ, ամեն ինչ արված է»՝ փաստացի այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ պարզաբանում է ստացել Բելառուսի նախագահից։ Լուկաշենկոյի՝ օրերս Հայաստանի մասին արած աղմկահարույց հայտարարության մասով մեր երկրի ղեկավարը, փաստորեն, ո՛չ ասելիք, ո՛չ էլ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն ունի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 19:54
Ректор Ереванского государственного университета Ованнес Ованнисян уволил декана факультета богословия, епископа Анушавана Жамкочяна, сообщает издание 24News.
-
2025-07-10 19:24
В Турции разгорелся скандал вокруг карикатуры, опубликованной в известном сатирическом журнале LeMan, который уже более 30 лет высмеивает власть. Из-за рисунка, на котором изображены два персонажа – бородатый мужчина в такия (традиционная мусульманская шапочка), представившийся Мухаммедом, и мужчина в цилиндре, напоминающий хасидского еврея, по имени Муса, – полиция ворвалась в редакцию и арестовала сотрудников. На фоне горящих зданий и летящих ракет оба персонажа изображены с крыльями, пишет Index on Censorship.
-
2025-07-10 19:19
Россия в контексте угроз США в адрес БРИКС призывает к компромиссам. Об этом, как передает РИА Новости, заявил замглавы российского МИД Сергей Рябков.
-
2025-07-10 19:15
Прошедшие с утра обыски, последовавшие за ними аресты и весь сопутствующий процесс не имеют отношения к праву. Это действия по "указке" сверху, мишенью которых стала партия Дашнакцутюн (АРФД), поэтому адвокаты приняли решение не участвовать в происходящем и не легитимизировать процесс своим присутствием. Об этом в беседе со Sputnik Армения заявил адвокат Сергей Арутюнян.