Չավուշօղլուն` Վիեննայում հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին
Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
«Առաջին հանդիպումը, ինչպես հայտնի է, եղել է Մոսկվայում, երկրորդը նախատեսվում է կազմակերպել փետրվարի 24-ին Վիեննայում։ Մենք ցանկանում ենք հանդիպումներ ունենալ Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկիրը։ Ոչինչ, գլխավորն այն է, որ գործընթացն ընթանում է»,-հայտարարել Է Չավուշօղլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանը պետք է օգտվի շանսից և վերանայի իր դիրքորոշումները։ Նա կրկին շեշտել է, որ Թուրքիան Հայաստանի վերաբերյալ բոլոր քայլերը քննարկում է Բաքվի հետ, իսկ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին։
«Մենք միամիտ չենք։ Դրանով հանդերձ, սակայն, գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը», - ասել է Չավուշօղլուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.