Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը ՝ կարևորելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացված համատեղ ծրագրերը:
Պաշտպանը մասնավորապես նշել է, որ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում իրականացվել են կանանց և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ իրազեկումներ ինչպես տեսանյութերի, այնպես էլ ուղեցույցների միջոցով:
Նշված ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու համար վերազինվել է www.ombuds.am կայքէջը:
«Նորացված կայքը տալիս է նոր հնարավորություններ՝ տեղեկությունների մատչելիության առումով հատկապես: Նույն ծրագրի շրջանակում ստեղծվել է բջջային հեռախոսի հավելված ինչպես IOS, այնպես էլ Android համակարգերի համար, որը բեռնելով քաղաքացիները կկարողանան ծանոթանալ ինչպես Պաշտպան գործունեությանը, այնպես էլ ստանալ իրազեկման բնույթի նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ Հայաստանի տարբեր մարզերում:
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:
Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման արշավները:
Պաշտպանը ներկայացրել է «Դեմ եմ բռնությանը» կոչի ներքո իրականացված իրազեկման արշավը, որ ժամանակ նկարահանվել և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։
Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը:
Դեսպան Լին Թրեյսը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցությունը պաշտոնավարման ողջ ընթացքում և համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:58
Новое исследование показало, что домашние кошки могут отличить запах своего хозяина от запахов незнакомцев. Результаты исследования опубликованы в журнале Plos One.
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.