Ադրբեջանը խոստանում է չխոչընդոտել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության աշխատանքներին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը խոստանում է չխոչընդոտել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության աշխատանքներին։
Ադրբեջանը ոչ մի սահմանափակում չի դնում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության համար, ասել է Բայրամովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ նախարարն ասել է, որ Ադրբեջանը դեռևս հունիսին դիմել էր ՅՈւՆԵՍԿՕ՝ առաքելություն ուղարկելու հարցով։ «Մենք ոչ մի սահմանափակում չենք դնում կազմակերպության առաքելության համար։ ՅՈւՆԵՍԿՕ-ն կարող է ուսումնասիրել ինչպես մահմեդական, այնպես էլ քրիստոնեական հուշարձանները»։ Բայրամովը նաև «ընդգծել է այն փաստը, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ թույլ չի տվել ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին այցելել օկուպացված ադրբեջանական տարածքներ։ 44-օրյա պատերազմից հետո, նշել է Բայրամովը, Ադրբեջանը և ՅՈւՆԵՍԿՕ-ն սկսել են համագործակցել Ղարաբաղում հետազոտական աշխատանքներ իրականացնելու հարցում»,- նրան մեջբերում են լրատվամիջոցները։
Այնինչ, ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության Բաքվի պատրաստակամության մասին պնդումները բացահայտ սուտ են։ Տառացիորեն միջազգային հանրության աչքերի առջև Ադրբեջանի իշխանությունները բուլդոզերներով հողին հավասարեցրին Նախիջևանի հայկական խաչքարերը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին թույլ չտալով մոտենալ դրանց, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.