Դատավորների, դատախազների ու քննիչների թոշակները կբարձրանան
Դատավորների, դատախազների ու քննիչների թոշակները կբարձրանան։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ կառավարությունը հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է, որ դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ կստեղծվեն։
Փաշինյանը նշեց, թե վերջերս, երբ հանդիպել է քաղաքացիների հետ, մեկն ասել է` Հայաստանում արդարություն և արդարադատություն չկա, իսկ դուք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում:
«Ես ասացի, որ այդ քայլերը ձեռնարկում ենք, որովհետև մենք խնդիր ենք դրել, որ ինստիտուտցիոնալ կայացում տեղի ունենա։ Մենք դա անում ենք, որպեսզի հնարավորինս որակյալ արդարադատություն մատուցվի ՀՀ քաղաքացիներին»,–ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` կոռուպցիայի անկյունաքարը պաշտոնյանի ցածր աշխատավարձն է։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ նշեց, որ դատաիրավական համակարգի առողջացումը բոլոր առաջատար երկրներում բերել է տնտեսական լուրջ աճի, իսկ տնտեսական աճը կապահովի մնացած բոլոր շերտերի համար սոցիալական երաշխիքների ավելացման:
«Քաղաքացիներն իրենց կյանքում հանդիպում են մեկ-երկու վատ դատավորի, վատ դատախազի, վատ քննիչի, ու այդպիսին է ամբողջ համակարգի նկատմամբ ընկալումը։ Շատերը մոռանում են, թե ինչքան նվիրյալներ են աշխատում այս համակարգում»,–ասաց նախարարը:
Նշենք, որ որոշման համաձայն՝ դատավորների համար կսահմանի կենսաթոշակի՝ բացառապես օրենքով հաշվարկվող չափ՝ անկախ պաշտոնավարման ժամկետներից, ծննդյան տարեթվից` այն փոխկապակցելով զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.