Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՐԵՆԴԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆՎԱՍՏԱՑՈՒՄՆ Է, ԱՆԱՐԳԱՆՔՆ Է, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՈՒՄՆ Է
Ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ որևէ մեկն այդքան վնաս չի տվել Հայաստանում համամարդկային ու եվրոպական արժեքներին, որքան Հաայստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
«ԵՄ-ն վերջերս շատ վատ քաղաքականություն է իրականացնում Հայաստանում, այստեղ դեսպան է նշանակում մարդկանց, ում հետո թոշակի է ուղարկում. ոչ նախորդ դեսպանն էր մի բան, ոչ էս մի դեսպանն է մի բան», - հայտարարեց նա։
Աշոտյանը ԵՄ գործընկերներին կոչ արեց դադարել Հայաստանում «սպիսատ անել» դիվանագիտական անորակ կադրերին, դադարել Հայաստանում գործի նշանակել մարդկանց, որոնք, փոխանակ ներկայացնեն եվրոպական արժեքները, փոխանակ նպաստեն Հայաստանի ժողովրդավարությանը, քայքայում են այդ ամենը, դառնում գործող վարչակազմի սպասարկուները։
«Տիկին դեսպան, դուք անհայրենիք սրիկաների բերանը լեզու եք դնում, որ նրանցից մեկը ԱԺ ամբիոնից հանդգնում է հայտարարել, որ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է։ Չէ, սիրելի հայրենակիցներ, ցավով ու կսկիծով ասեմ՝ 2021 թվականի հունիսից հետո Հայաստանի բրենդը աշխարհում նվաստացումն է, անարգանքն է, արժանապատվությունից զրկումն է ու տիկին դեսպանը մեր երկրում սպասարկում է բացառապես կապիտուլյանտ իշխանությունների շահերը», - հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը։
Արմեն Աշոտյանը նշեց՝ դեսպանը թաքցնում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը կյանքի չի կոչում բոլոր այն բարեփոխումները, որ հանձնառություն էր առել դեռևս Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ից։
«Տիկին դեսպան, դուք չեք փոխվելու, դուք Հայաստանում անելիք չունեք, այս հավաքը եվրոպական արժեքների դեմ չէ, այս հավաքը եվրոպական արժեքները ձեզանից պաշտպանելու համար է, որովհետև ես գիտեմ ձեր նախորդ գործունեության մասին, եղել եք Բելառուսում դեսպան, չար լեզուներն ասում են, որ Լուկաշենկոյի հետ էլ եք լեզու գտել», - ասաց Աշոտյանը։
«Go home». ԵՄ դեսպանին կոչ արեց ՀՀԿ փոխնախագահը։
Հիշեցնենք՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հավաք էր հրավիրել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև. հավաքի պատճառը դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններն են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-04 14:36
Евразийская экономическая комиссия совместно со странами ЕАЭС разработала проект соглашения о единой системе транзита. Он будет определять основные принципы функционирования единой системы таможенного транзита Союза и третьей стороны (третьих сторон). Об этом сообщил замдиректора Департамента таможенного законодательства и правоприменительной практики Евразийской экономической комиссии Нурлан Байназаров на Международном контейнерном форуме "ЕСЭ Asia-2024" в Алматы, передает Sputnik Армения.
-
2024-05-04 13:37
Кандидат в конгрессмены США Алекс Балекян в прямом эфире Alpha News назвал происходящее в Армении прискорбной ситуацией․
-
2024-05-04 13:36
Россия не уничтожит Армению — Армения сама уничтожает себя. Об этом заявил в интервью Дмитирию Золотареву бывший американский морпех-разведчик, экс-инспектор ООН по вооружениям в Ираке и колумнист The Huffington Post Уильям Скотт Риттер, который известен своей критикой внешней политики США, передает Yerevan Today.
-
2024-05-04 13:34
Центральный совет армян Германии выразил свою безоговорочную поддержку движению «Тавуш – во имя Родины», и обеспокоенность в связи с незаконной демаркацией и делимитацией, осуществляемой в Тавуше, передает Alfanews.