Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են կիբեռանվտանգության վերաբերյալ համաձայնագիր կնքել
Հայաստանն ու Ռուսաստանը տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ համագործակցության մասին փորձագիտական մակարդակով համաձայնագրի նախագիծ են համաձայնեցրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԽ մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ միջգերատեսչական խորհրդակցությունների ընթացքում կարծիքների առարկայական փոխանակում է տեղի ունեցել միջազգային և տարածաշրջանային հարթակներում, ինչպես նաև երկկողմանի ձևաչափում տեղեկատվական ոլորտում անվտանգության ապահովման ուղղությամբ հայ–ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ։
«Փորձագիտական մակարդակով տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում տեղեկատվական անվտանգության մասին երկկողմանի միջկառավարական նախագծի համաձայնագիր է ստորագրվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը հաստատել են ԱՊՀ, ՀԱՊԿ, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակում այդ ուղղությամբ տարվող ջանքերն ընդլայնելու կարևորությունը։
Նշենք, որ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովի գլխավորած ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել էին ԱԽ աշխատակազմի, ԱԳՆ–ի, ՊՆ–ի, ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության, ֆինանսների նախարարության, Պահպանության դաշնային ծառայության, գլխավոր դատախազության ներկայացուցիչներ։
ՀՀ ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի գլխավորած հայկական պատվիրակության կազում էին ԱԽ աշխատակազմի, ԱԳՆ–ի, ՊՆ–ի, Ազգային անվտանգության ծառայության, արդարադատության նախարարության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, գլխավոր դատախազության և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ–ի ներկայացուցիչներ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 15:10
Повторные подземные толчки произошли в Стамбуле, люди выбежали на улицы, наблюдались перебои с электричеством, сообщает РИА Новости со ссылкой на своего корреспондента.
-
2025-04-23 15:07
Правительство Армении на заседании 23 апреля приняло решение выделить Союзу добровольцев "Еркрапа" (СДЕ) под руководством близкого соратника премьер-министра Никола Пашиняна - Сасуна Микаеляна 234 миллиона 638 тысяч драмов (около 602 тысяч долларов США) для обеспечения непрерывности деятельности организации.
-
2025-04-23 15:06
Вокруг урегулирования на Украине много нюансов, где надо сближать позиции, и эта работа продолжается. Об этом заявил журналистам пресс-секретарь президента России Дмитрий Песков.
-
2025-04-23 15:05
Власти Армении выразили обеспокоенность по поводу запланированного на вечер 23 апреля факельного шествия в память о жертвах геноцида, которое может перерасти в антиправительственную акцию, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.