ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ ՀԱՄՈԶՎԵԼ, ԹԵ ԻՆՉ ԱՍՏԻՃԱՆԻ Է ՀԱՍԵԼ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ՝ ԱՆՑԿԱՑՐԵՔ ԱԶՆԻՎ ՍՈՑՀԱՐՑՈՒՄ
Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանը բողոքող վարորդներին բացատրել է, թե ինչի հետ է կապված ԱՊՊԱ-ի թանկացումը: «Վերանորոգումների, պահեստամասերի թանկացման արդյունքում հատուցումների ծավալն աճել է։ Երբևէ չվերանայված սակագներն այսօր արդեն համարժեք չէին` ապահովելու համապատասխան հատուցումները»,- նշել է նա՝ հավելելով, որ այլ ենթատեքստ չկա։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ ենթատեքստ կարող էր լինել։ Այստեղ պատեհ կլինի արտաբերել նվիրական բառը. «Չքաղաքականացնել»։ Եվ փակել թեման։
ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԻՀԱՐԿԵ, ԿԱՐԵԼԻ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԲԱՑԱՏՐԵԼ։ Պարզաբանել, օրինակ, թե ինչու են երկինք թռել բոլոր սննդամթերքների, այդ թվում հացի գները, ինչու են թանկանում գազը, էլեկտրաէներգիան, ջուրը։ Կարելի է բացատրել, թե ինչու են թոշակները բարձրացրել խայտառակ չնչին գումարով, որը ոչ միայն խժռվում է բառացիորեն ամեն ինչի գների ֆանտաստիկ աճով, այլև պարզապես զրոյանում է այդ թանկացման խորապատկերին, իսկ պատգամավորների և պաշտոնյաների աշխատավարձն աճել ու մնում է ծայրաստիճան բարձր։ Ինչո՞ւ է կառավարությունը գումարներ շռայլում գերթանկարժեք ավտոմեքենաների վրա, մինչդեռ տնտեսությունը խորտակման եզրին է, և երկիրն օրեցօր ավելի է գլորվում սոցիալ-տնտեսական անդունդ։ Կարելի է նույնիսկ «պողոսավարի» հարց տալ. «Ինչո՞ւ Սերժի օրոք այդպես չէր»։ Եվ պատասխանել, թե իբր՝ ավելի վատ էր, պարզապես չէր երևում, իսկ խնդիրը սարքել են «նախկիններն» ու «գցել Նիկոլի ջեբը»։
Բայց արի ու տես, որ նախկին իշխանությունները, ընդունելով այս կամ այն անցանկալի որոշումները, պարզաբանում էին պատճառները, և դրանք «այլ ենթատեքստ» չունեին։ Ընդ որում որոշումների նույն այդ անցանկալիության աստիճանով բոլոր նախկին կառավարությունները՝ միասին վերցրած, Լուսնի չափ հեռու էին ներկայիս «թավշե-հեղափոխական» կառավարությունից։ Եվ պետք չէ կարծել, թե մարդիկ դա չեն գիտակցում։ Բավական է լսել մեր համաքաղաքացիների խոսակցությունները տրանսպորտում, խանութներում, պոլիկլինիկայում, փողոցում, կոմունալ ծախսերը վճարելիս, որպեսզի հասկանաս. վրդովմունքի և նույնիսկ նողկանքի աստիճանն ուղղակի գերազանցում է բոլոր հնարավոր սահմանները։
Իշխանությանը հայհոյում են ամենավերջին բառերով։ Տրամադրությունները կտրուկ և համատարած փոխվել են, ընդ որում, որքան էլ ցավալի է, բնավ ոչ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որը դավաճանաբար տանուլ տրվեց՝ տարածքների հանձնումով ու հազարավոր երիտասարդ կյանքերի զոհաբերումով, բնավ ոչ ռազմագերիների, Ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Փաշինյանի ցինիկ հայտարարություններից հետո և այլն։ Փլուզումը տեղի է ունենում հենց այսօր, առօրյա սոցիալական դժվարությունների և այն զգացողության խորապատկերին, որ կյանքը գնալով ավելի թանկ ու անհեթեթ է դառնում, իսկ իշխանությունը՝ գնալով ավելի լկտի ու կտրված իրականությունից։
Կրկնում եմ. բավական է պարզապես լսել, թե ինչի մասին են զայրացած խոսում մարդիկ, պատահական զրուցակիցներ դառնալով սուպերմարկետում կամ տրանսպորտում։ Եվ եթե նախկինում բարձրագոչ արտահայտվող դժգոհների բերանը փակում էր «պողոսների» բանակը՝ 2018 թվականի ապրիլի նմուշի նավթալինոտ փաստարկներով, ապա այսօր «երկաթե մանդատի» և «չագուճի» կողմնակիցները, եթե այդպիսիք դեռ կան, պարզապես լռում են և չեն խցկվում հասարակական քննարկումների մեջ, վախենալով, որ իրենց փետրահան կանեն։
Բայց կատաղի արագությամբ թափ հավաքող հասարակական ողջ դժգոհությամբ հանդերձ, «իսկ ի՞նչ անել» հարցը մնում է օդում կախված, բախվելով ընդդիմության գործողությունների բացակայության հարուցած դժգոհությանը։ Իրավիճակը, ընդհանուր առմամբ, եզակի է. հայհոյում են և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը։ Առաջինին՝ գործողությունների համար, երկրորդին՝ անգործության։ Սակայն դժգոհությունը թեժանում է գործնականում օրըստօրե, և իշխանությունների կողմից քաղաքացու ականջները լցվող դեմագոգիայի չափաբաժինը այլևս չի մարսվում՝ առաջացնելով սրտխառնոցի ռեֆլեքս։ Բացատրությունները, արդարացումները, ստերն արդեն չեն աշխատում։ Իշխանությունները պետք է հաշվի առնեն դա, «ականջին օղ անեն»՝ Փաշինյանի արտահայտությամբ։ Իսկ ընդդիմությունը՝ առավելևս։ Ուզո՞ւմ եք դրանում համոզվել՝ անցկացրեք գրագետ, պրոֆեսիոնալ սոցհարցում։ Արդյունքները հաստատ տպավորիչ կլինեն…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 09:47
«Пашинян создает без пяти минут квазигосударство и пытается создать квазицерковь, где он будет единоличным правителем», - говорит в интервью «ГА» иподиакон Армянской Апостольской Церкви Вартан ПОГОСЯН.
-
2025-07-15 09:20
«Чтобы понять, что в реальности означает возвращение беженцев и внутренне перемещенных лиц под западными гарантиями, достаточно посмотреть на наглядный опыт Балкан», - говорит в интервью «ГА» политический аналитик Армине СААКЯН.
-
2025-07-14 10:24
ОВЕН. В понедельник вечером и во вторник утром осторожность необходима со всем, привычные действия, рутинные дела идут наперекосяк и это только заставляет совершать еще больше ошибок. С утра среды до полудня пятницы самый активный отрезок, когда события полностью зависят от вас. С одной стороны это открывает множество новых возможностей, с другой - не удастся скинуть ответственность на чужие плечи. Однако идеи, которые приходят в голову в среду следует обсудить с кем-то авторитетным. С пятницы Меркурий уходит в ретроградное движение на три недели, стоит попробовать восстановить прерванные отношения. В выходные можно удачно прикупить что-то нужное.
-
2025-07-12 10:21
По итогам встречи Пашиняна и Алиева в Абу-Даби пресс-секретарь МИД РА Ани Бадалян призвала «воздерживаться от цитирования терминов, используемых в азербайджанской прессе», и опираться на официальные пресс-релизы сторон. Прислушаемся к Бадалян и обратимся к официальному пресс-релизу нашего МИД, процитировав его целиком: «10 июля 2025 года Премьер-министр Республики Армения и Президент Азербайджанской Республики встретились в Абу-Даби (Объединенные Арабские Эмираты), и обсудили различные аспекты повестки нормализации межгосударственных отношений между Арменией и Азербайджаном.