Последние новости

Սերգեյ Նարիշկին․ Կիևի իշխանությունները պատրաստվում են պատերազմի Դոնբասում

Կիևի իշխանությունները պատրաստվում են պատերազմի Դոնբասում, նրանք շփման գծի վրա կենտրոնացրել են զինված ուժերի մարտունակ բոլոր մասերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը «ՄԿ»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նախապատրաստությունները ընթանում են ամբողջ թափով, դրանք թաքցնել չի լինի։

«Բոլոր գոնե ինչ-որ չափով զինված ուժերի մարտունակ մասերը կենտրոնացած են Դոնբասի հետ սահմանին։

«Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմակայաններից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից հարյուրավոր տոննա ռազմական տեխնիկայի և զինամթերքի զանգվածային փոխադրումներ են ընթանում։

Ընդլայնվում է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության ուժերի խորհրդականների և հրահանգիչների զորակազմը։ Նույնիսկ տեղեկություններ կան ջիհադիստների բազմազգ ջոկատների հայտնվելու մասին։

Ուկրաինայի անվտանգության ծառայության և ԶՈԻ-ի կողմից սադրանքներ են նախապատրաստվում Դոնբասի սահմանազատման գծում, ինչպես նաև դրանց «փաստաթղթավորումը»՝ Սիրիայում «սպիտակ սաղավարտների» ոճով։ Արևմտյան ԶԼՄ-ների «արագ տեղակայման քարոզչական ուժերի» կոնտինգենտը այնտեղ բազմակիորեն ավելացել է։

Միայն Փարիզում «նորմանդական քառյակի» խորհրդականների հանդիպում անցկացնելու պայմանի ներքո Ուկրաինայի նախարարարների կաբինետը որոշել է Ռադայից ժամանակավորապես հետ կանչել «Անցումային շրջանի պետական քաղաքականության հիմունքների մասին» օրինագիծը:

Այս փաստաթուղթը փորձագետները անվանում են իրավական «թզենու տերև», որը ծածկում է ժողովրդական հանրապետությունների տարածքների գրավումը և խորվաթական տարբերակով դրանց «մաքրումը»: Այս օրինագիծն ամբողջությամբ խազ է քաշում Մինսկի համաձայնագրերի վրա։

Ռազմական արկածախնդրությանը ակտիվորեն դրդվող Ուկրաինայի իշխանությունը հիանալի հասկանում է իր ճակատագիրը հակամարտությունը հրահրելուց հետո։

Պատերազմի կրակի բռնկումը Ուկրաինայի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից չի բխում։ Հետևանքները բոլորի համար ցանկացած դեպքում ծանր կլինեն», - նշել է նա, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ