Последние новости

«Գոլդեն փելեսը» վերջապես վաճառվել է

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը վաճառվել է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով` այսօր հանձնաժողովն ամփոփել է Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։

Նշվում է, որ մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։

Ի դեպ, նշված ՍՊԸ-ն հայտարարված մրցույթի միակ մասնակիցն է եղել։

««Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից գույքի գնման նպատակով ներկայացվել է սահմանված 5 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ ներդրումային ծրագիր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 10–ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է 5 602 293 000 ՀՀ դրամ, շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույքինը՝ 305 757 000 ՀՀ դրամ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ