Последние новости

Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը։

Պետդեպարտամենտը հաղորդում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները լուծելու հարցում Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերը։

Զրուցակիցները քննարկել են նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ԵՄ գործընկերների, G7-ի անդամների և այլ գործընկերների համատեղ ջանքերը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների մոտ շարունակվող ռազմական կուտակումներին դիմակայելու հարցում: Նրանք ընդգծել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու, ինչպես նաև այն բանի ապահովման կարևորությունը, որ Ռուսաստանը հասկանա, թե ինչ մեծ վնասներ կկրի, եթե շարունակի Ուկրաինա ներխուժման գործընթացը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ