Последние новости

Արսենյան. Հայաստանն օգնության համար չի դիմի ՀԱՊԿ-ին

Հայաստանի կառավարությունը վերահսկում է Ադրբեջանի հետ իրավիճակը և օգնության համար չի դիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այդ մասին РИА новости-ին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը:

«Հայաստանում այն իրավիճակը չէ, որ մենք ստիպված լինենք ՀԱՊԿ-ի օգնության կոչ անել։ Մեր երկրում բավականին բարդ իրավիճակ է, բայց Հայաստանի իշխանությունները վերահսկում են այն», -ասել է Արսենյանը։ Նա հավելել է, որ Հայաստանը «Ադրբեջանի հետ սահմանային բախումների պատճառով» ՀԱՊԿ-ից չի խնդրի իր տարածք ռազմական կոնտինգենտ մտցնել:

«Այն սպառնալիքը, որ կա, համակարգային սպառնալիք է։ Մենք ի վիճակի ենք վերացնել այն։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, գերադասում է խնդիրները կարգավորել բանակցությունների միջոցով, այլ ոչ թե կրակոցներով», – նշել է Արսենյանը, տեղեկացնում է ArmeniaToday.news։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ