Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, այսօր՝ փետրվարի 10-ին, Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Փաստաբանը նշեց, որ իրենց համար սպասելի էր դատարանի այդ որոշումը։
Ասլանյանի փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, ինչը, սակայն դատարանը մերժել էր։
«Սպասելի որոշում էր։ Դեռևս նախկին քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ դատավորին չի հետաքրքրում՝ ինչ է տեղի ունենում դատական նիստերի դահլիճում, կապ չուներ տեղի ունեցած քննարկումը կայացված որոշման բովանդակության հետ։ Ի դեպ, դատավորը նախկինում կայացրած որոշման մեջ անգամ Մամիկոն Ասլանյանի անմեղության կանխավարկած էր խախտել։ Իսկ այն հանգամանքը, որ այս միջնորդությունը կրկին թղթային մակագրման եղանակով հանձնվել էր նույն դատավորն, նշանակում է, որ մակագրելիս արդեն ամենը կանխորոշված էր իսկ դատավորին տրված էր հանձնարարությունը»,- ասաց Վարոսյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: