Ամենօրյա կրակոցներ, խմելու ջրի խնդիր. ՄԻՊ–ը` Գեղարքունիքի գյուղեր կատարած այցի մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-յան էջում ներկայացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Կութ, Սոթք գյուղեր իրականացված այցի մանրամասները։
Նրա խոսքով` արձանագրվել է, որ լուրջ խնդիր է շարունակում մնալ խմելու ջրի հարցը: Մասնավորապես ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:
«Օրինակ` Նորաբակում արձանագրվել են տվյալներ, որ գյուղին ջրով ապահովող բնական 6 աղբյուրներից 5-ը հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Նրանց վերահսկողության ներքո է նաև գյուղի ջրամատակարարման համար ջրավազանը և շուրջ 2,5 կմ ջրագիծը»,–նշել է Թաթոյանը:
Բնակիչները տեղեկացրել են, որ Կառավարության սուբվենցիոն ծրագրերով մինչև պատերազմը նախատեսված է եղել Նորաբակում,Սոթքում և մի շարք այլ գյուղերում լուծել ջրի խնդիրը` ջրավազանից ջրագծեր անցկացնելով, բայց աշխատանքներն ավարտին հնարավոր չի եղել հասցնել ադրբեջանական ներխուժումների պատճառով։
Գյուղերի բնակիչները ստիպված են գրեթե ամեն օր դույլերով` ոտքով, մեքենայով կամ այլ հարմարանքներով խմելու և կենցաղային կարիքների համար ջուր բերել:
ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ` ադրբեջանական վերահսկողության ներքո է հայտնվել նաև այն ջրավազանը, որն ապահովում է Ջաղացաձոր, Գեղամաբակ, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերը:
«Գրեթե բոլոր գյուղերում մարդիկ նշել են, որ ստիպված են եղել վաճառել իրենց կենդանիները, քանի որ չեն կարողանում խոտի ձմեռվա անհրաժեշտ պաշար հավաքել»,–նշել է պաշտպանը։
Նորաբակում մարդիկ, իրենց հաշվարկով, զրկվել են 1300 հա արոտավայրից, վարելահողից, խոտհարքից:
Գյուղերում մշտապես ադրբեջանական կրակոցների ձայներ են լսում, բացի այդ բնակիչներին ահաբեկելու նպատակով գյուղերի ուղղությամբ արձակում են հեռահար լույսեր:
Այսինքն` փաստերը ցույց են տալիս, որ անվտանգության հարցը շարունակում է մնալ առաջնահերթ, խորացած են սոցիալական խնդիրներն` անհնարինության վերածելով մարդկանց կյանքը:
«Խախտումների վերացման իրական լուծումն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սա պարզապես կենսական հարց է»,-նշել է Թաթոյանը:
Այսօր` ավելի վաղ, Թաթոյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի նշված գյուղեր այցելությունը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված ահազանգերով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-30 19:31
В пригороде Парижа Арнувиле 28 апреля состоялось мероприятие, посвященное памяти невинных жертв Геноцида армян, передает Alfanews.am.
-
2024-04-30 19:30
Президент Грузии Саломе Зурабишвили является предателем страны, которая напрямую предает национальные интересы Грузии, заявил премьер-министр Грузии Ираклий Кобахидзе. Его слова приводит Sputnik Грузия, передает Aysor.am.
-
2024-04-30 19:27
Работы по разминированию на участке Беркабера завершены, работы по делимитации и демаркации - пока нет. Об этом "ФактИнфо" сообщил глава общины Беркабер Тавушской области Армении Тигран Арутюнян, отметив, что сегодня никакой работы не ведется.
-
2024-04-30 19:26
Кризис в армяно-российских отношениях неприемлем, проблемы, безусловно, есть, но их нужно решать. Об этом заявил экс-замминистра иностранных дел Армении Авет Адонц, передает Verelq.am.