Կալիֆոռնիան ու Սյունիքը «քույր-նահանգներ» են դարձել
Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ջանքերի արդյունքում փետրվարի 10-ին Կալիֆոռնիայի նահանգային Սենատն ընդունել է բանաձև, որով Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև հաստատվում են նահանգային-մարզային համագործակցության հարաբերություններ, հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։
Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի 62 անդամ հանդես է եկել որպես հիշյալ բանաձևի համահեղինակ։
Ընդունված բանաձևով Կալիֆոռնիան համերաշխություն է հայտնում ՀՀ Սյունիքի մարզին, դրանով նաև ենթադրվում է իրականացնել երկուստեք փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներ։
«Սյունիքի շուրջը ներկայումս ստեղծված տարածաշրջանային լարված իրավիճակի պարագայում Կալիֆոռնիայի նահանգային Սենատի այս որոշումը կարևոր ազդակ է ինչպես Սյունիքի ժողովրդին, այնպես էլ միջազգային հանրությանը և ուղղակիորեն պայմանավորված է Սյունիքի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի սպառնալիքներով։ Այս որոշումը մեկ անգամ ևս ցուցում է այն վտանգներն ու սպառնալիքները, որոնց առջև կանգնած է Սյունիքի ժողովուրդը։ Կալիֆոռնիայի նման՝ տնտեսապես զարգացած նահանգի և Սյունիքի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների հաստատումը և հետագա նպատակադրված աշխատանքը կարող է էական ազդեցություն ունենալ նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ու տարածքային համաչափ զարգացման վրա՝ պարարտ հող ստեղծելով նաև ապակենտրոն համագործակցության համար Սյունիքի և Կալիֆոռնիայի տարբեր քաղաքների միջև», - նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 12:10
Лайнер авиакомпании Utair со второй попытки, с задержкой в несколько часов совершил посадку в Ереване. Об этом Sputnik Армения заявили в Комитете гражданской авиации (КГА).
-
2025-07-03 12:07
Правительство Армении на заседании в четверг установило квоты на ввоз сельскохозяйственной продукции из Ирана.
-
2025-07-03 12:05
В то время как все обеспокоены начавшейся антинациональной атакой на Церковь и борьбой против становления диктатуры, во внешнеполитической сфере происходят активные процессы, которые ускорились после визита де-факто управленца Армении Никола Пашиняна в Стамбул. Об этом написал тюрколог Варужан ГЕГАМЯН в своём Telegram-канале.
-
2025-07-03 12:04
Федеральная служба судебных приставов России возбудила исполнительное производство в отношении азербайджанского бизнесмена Араса (Араза) Агаларова (бывшего свата президента Азербайджана Алиева – ред.), свидетельствуют данные из реестра должников физлиц.