Երևանցիները գնահատել են քաղաքապետարանի աշխատանքը Մարությանի օրոք. GALLUP–ի հարցումը
Երևանի գլխավոր խնդիրը, ըստ մայրաքաղաքի բնակիչների, հասարակական տրանսպորտն է։ Այս մասին են վկայում հունվարի 14-ից փետրվարի 10-ն անցկացրած հարցման արդյունքները, հայտնում է «GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Նրա խոսքով` հասարակական տրանսպորտի խնդիրը բարձրաձայնել է հարցվածների 35,8%–ը։ Հարցվածների 22,9%–ը կարծում է, որ առավել սուր է դրված աղբահանության հարցը, 11,5%–ը գլխավոր «թշնամի» են անվանել գնաճը։
Բնապահպանական խնդիրները նշել է հարցվածների 8,5%–ը, միևնույն ժամանակ 7,2%–ը նշել է քաղաքի կանաչապատման, 7%–ը` քաղաքի մաքրությունը խնդիրը, խցանումներից և կայանատեղիներից դժգոհել են 4,5%–ը, անվտանգությունից` 4,5%–ը, ճանապարհների վիճակից` 3,1%–ը, անտուն կենդանիների խնդիրն էլ բարձրացրել է երևանցիների 2,6%–ը։
Հարցման մասնակիցների 39,5%–ը կարծում է, որ էապես բարելավվել է աղբահանության խնդիրը, 35,3%–ը նշել է հանրային տրանսպորտի աշխատանքում առկա դրական փոփխությունները, 12,5%–ը` վերելակների հետ կապված իրավիճակը, 8,5%–ը` զբոսայգիների բարեկարգման։
Միևնույն ժամանակ, հարցվածների 18,5%–ն ուզում է քաղաքում ավելի շատ կանաչ գոտիներ տեսնել, 16%–ն անհրաժեշտ է համարում շաբաթօրյակների անցկացումը, 14,2%–ը մշակութային կյանքի ակտիվացումն է կարևոր համարում, 9,7%–ն էլ` մանկական միջոցառումների անցկացումը։
«Հարցվածների 11.6%–ը կարծում է, որ զբոսաշրջիկներին գրավելու համար անհրաժեշտ է ավելացնել կանաչ գոտիների քանակը, 8,9%–ը` զբաղվել հին շենքերի պահպանմամբ, 8,1%–ը` մաքրել քաղաքը աղբից, 7,7%–ն էլ` դադարել զբոսաշրջիկներին բարձր գներ առաջարկել, 7,2%–ը` ավարտին հասցնել «Հին Երևան» նախագիծը», – նշեց Նավասարդյանը։
Բացի այդ, քաղաքի բնակիչներին խնդրել են հինգ բալանոց համակարգով գնահատել վարչական շրջանների ղեկավարների և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը։ Ամենաբարձր գնահատականը` 3,9 միավոր, ստացել են Շենգավիթ և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները, իսկ նախկին քաղաքապետն արժանացել է 3,7 միավորի։
Ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գործունեությունը չեն գնահատել, քանի որ նա բոլորովին վերջերս է ստանձնել պաշտոնը։
Ի դեպ, հարցվածների 64,3%–ը բացասական է վերաբերվում Մարությանին անվստահություն հայտնելուն, իսկ 10,8%–ը` դրական, մյուսները չեզոք դիրքորոշում ունեն։
«60.8%–ն անհրաժեշտ է համարում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը, 21,1%–ը` ոչ պարտադիր, 18,1%–ն էլ դժվարանում են պատասխանել», – նշեց GALLUP–ի ներկայացուցչության ղեկավարը։
2022 թվականի դեկտեմբերին Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Դրա համար պատճառ էր հանդիսացել Մարությանի և իշխող կուսակցության միջև առկա կոնֆլիկտը։ Դրանից հետո քաղաքապետի պաշտոնում ավագանին ընտրեց Հրաչյա Սարգսյանին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.