«Հայաստան» խմբակցությունը «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծ է շրջանառության մեջ դրել
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է դատապարտվել Թուրքիայի և Ադրբեջանի ընդունած «Շուշիի հռչակագիրը»: «Շուշիի հռչակագիրը» երկու կողմերի նախագահները ստորագրել են 2021 թվականի հունիսի 15-ին, օրեր անց էլ հռչակագիրը վավերացրել էին այս երկու երկների խորհրդարանները:
«Նախագծով առաջարկվում է գնահատական տալ հռչակագրին, որովհետև այն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի և Արցախի դեմ: Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ոչ պաշտոնապես մասնակցեց կռվին, հիմա ցանկացած սադրանքի դեպքում կարող են հանգիստ միջամտել, որովհետև արդեն ռազմաքաղաքական դաշինք ունեն։ Հռչակագիրը նաև ցույց է տալիս այդ երկրների ծավալապաշտական նկրտումները Զանգեզուրի միջանցքի հանդեպ, Հայոց ցեղասպանության հարցն էլ դուրս է գալու Հայաստանի արտաքին քաղաքականությունից և դառնալու է բացառապես պատմաբանների քննարկումների թեմա: Այս ամենին իշխանությունը պարտավոր է արձագանքել՝ թեպետ մինչ օրս ծպտուն չի հանել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի զեկուցող Անդրանիկ Թևանյանը:
Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ ընդունված հռչակագիրը վկայում է, որ հայ-թուրքական բանակացություններն առանց նախապայմանների ընթանալ չեն կարող:
«Երկու կողմերի ներկայացուցիչները հանդիպում են ունենում, իսկ դրանից կարճ ժամանակ անց հռչակագիրը վավերացվում է։ Մի կողմից Թուրքիան ծաղկեփնջերով է դիմավորում Երևան-Ստամբուլ չվերթի ուղևորներին, իսկ մյուս կողմից վավերացնում է Հայաստանը բնաջնջող հռչակագիրը»,- նշեց Թևանյանը։
Ըստ պատգամավորի՝ նախագծի ընդունմամբ պետությունն իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի ընդունված հռչակագրի նկատմամբ:
«Մենք պարտավոր ենք այս ամենին արձագանքել: Այդպիսիով մենք ցույց կտանք, որ ունենք անվտանգային կարմիր գծեր, որոնք չենք զիջելու։ Եթե Թուրիքան և Ադրբեջանն հռչակագիր են վավերացրել, որոնք ակնհայտ դեմ են Հայաստանին և Արցախին, մենք ինչպե՞ս կարող ենք չարձագանքել: Ես հիմա չեմ կարող հստակ ասել՝ իշխող ուժը կողմ քվեարկի նախագծին, թե՝ ոչ: Եթե իրենց իշխանության տարիների հետագիծը նայենք, կարող են դեմ քվերակել նախագծի ընդունմանը, բայց այդ դեպքում էլ կստացվի, որ ողջունում են «Շուշիի հռչակագիրը»,- հավելեց Թևանյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».