Последние новости

ՌԴ ԱԳՆ․ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի պատասխանները դիվանագիտական անքաղաքավարության դրսևորում են

ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի պատասխաններն անվտանգության անբաժանելիության սկզբունքի ըմբռնման և գործնականում կիրառման հարցով դիվանագիտական անքաղաքավարության և անարգանքի դրսևորում է համարում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանություններում։

«Փետրվարի 10-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ուղղեցին այն, ինչ իրենց կողմից որպես պատասխան է ներկայացվում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այս տարվա հունվարի 28-ի ուղերձին արևմտյան երկրների կողմից հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի գործնական կիրառման վերաբերյալ։ Ստացված «փաստաթղթերում» ուղղակիորեն առաջադրված հարցին բովանդակային արձագանք չկա։ Փոխարենը մեզ առաջարկվում է երկխոսության գնալ անվտանգության ամրապնդման հարցով: Հիշեցնենք, որ Լավրովի ուղերձն ուղղված էր Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի 37 պետությունների արտգործնախարարներին։ Եվ դրանում հատկապես ընդգծված էր, որ մենք մանրամասն արձագանք ենք ակնկալում ազգային կարգավիճակով: Փոխարենը նամակներ ենք ստանում Ստոլտենբերգից և Բորելից, ում մենք չենք դիմել։ Նման քայլն այլ կերպ չի կարելի որակել, քան մեր խնդրանքի նկատմամբ դիվանագիտական անքաղաքավարության և անհարգալից վերաբերմունքի դրսևորում։ ԵԱՀԿ և Ռուսաստան-ՆԱՏՕ փաստաթղթերը, որոնցում ամրագրված է անվտանգության անբաժանելիության սկզբունքը, կան համապատասխան երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների ստորագրությունները։ Պետությունները ԵԱՀԿ-ին մասնակցում են իրենց ազգային կարգավիճակով, և հենց այդ կարգավիճակով էլ նրանք պարտավորվել են չամրապնդել իրենց անվտանգությունն այլոց անվտանգության հաշվին: Ուստի մենք «կոլեկտիվ» պատասխան չենք կարող ընդունել, որը «խմբային պատասխանատվություն» է հիշեցնում։ Մենք անհամբեր սպասում ենք մեր հարցի մանրամասն պատասխանին յուրաքանչյուր հասցեատիրոջից: Պատասխանից խուսափելը նշանակում է, որ Արևմուտքը չի ցանկանում ճանաչել ԵԱՀԿ-ի և Ռուսաստան-ՆԱՏՕ-ի միջոցով ստանձնած պարտավորությունները և փորձում է մեր հաշվին հոգ տանել իր անվտանգության մասին։ ԵԱՀԿ ամենաբարձր մակարդակով ընդունված 1999 թվականի Եվրոպական անվտանգության խարտիայում և 2010 թվականի Աստանայի հռչակագրում հստակ և միանշանակ գրված է, որ «ոչ մի պետություն, պետությունների խումբ կամ կազմակերպություն չի կարող շնորհվել առաջնային պատասխանատվությամբ ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»: Իսկ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պնդում են իրենց առաջատար դերը եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։ Նման մոտեցումը մեզ համար կտրականապես անընդունելի է։ Ինչպես նաև այն, որ մեզ, ըստ էության, քննարկումների նոր փուլ է առաջարկվում եվրոպական անվտանգության անբաժանելիության հարցով։ Տվյալ սկզբունքն ամրագրված է ԵԱՀԿ-ի և Ռուսաստան-ՆԱՏՕ ամենաբարձր մակարդակով ընդունված հիմնարար փաստաթղթերում։ Այստեղ քննարկելու բան չկա։ Ինչպես և Ուկրաինայի հարցով Մինսկի «միջոցառումների փաթեթի» դեպքում, պետք է պարզապես անվերապահորեն և ամբողջությամբ կատարել համապատասխան պայմանավորվածությունները։ Մենք դրան ենք ձգտելու», տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ