ՌԴ ԱԳՆ․ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի պատասխանները դիվանագիտական անքաղաքավարության դրսևորում են
ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի պատասխաններն անվտանգության անբաժանելիության սկզբունքի ըմբռնման և գործնականում կիրառման հարցով դիվանագիտական անքաղաքավարության և անարգանքի դրսևորում է համարում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանություններում։
«Փետրվարի 10-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ուղղեցին այն, ինչ իրենց կողմից որպես պատասխան է ներկայացվում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այս տարվա հունվարի 28-ի ուղերձին արևմտյան երկրների կողմից հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի գործնական կիրառման վերաբերյալ։ Ստացված «փաստաթղթերում» ուղղակիորեն առաջադրված հարցին բովանդակային արձագանք չկա։ Փոխարենը մեզ առաջարկվում է երկխոսության գնալ անվտանգության ամրապնդման հարցով: Հիշեցնենք, որ Լավրովի ուղերձն ուղղված էր Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի 37 պետությունների արտգործնախարարներին։ Եվ դրանում հատկապես ընդգծված էր, որ մենք մանրամասն արձագանք ենք ակնկալում ազգային կարգավիճակով: Փոխարենը նամակներ ենք ստանում Ստոլտենբերգից և Բորելից, ում մենք չենք դիմել։ Նման քայլն այլ կերպ չի կարելի որակել, քան մեր խնդրանքի նկատմամբ դիվանագիտական անքաղաքավարության և անհարգալից վերաբերմունքի դրսևորում։ ԵԱՀԿ և Ռուսաստան-ՆԱՏՕ փաստաթղթերը, որոնցում ամրագրված է անվտանգության անբաժանելիության սկզբունքը, կան համապատասխան երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների ստորագրությունները։ Պետությունները ԵԱՀԿ-ին մասնակցում են իրենց ազգային կարգավիճակով, և հենց այդ կարգավիճակով էլ նրանք պարտավորվել են չամրապնդել իրենց անվտանգությունն այլոց անվտանգության հաշվին: Ուստի մենք «կոլեկտիվ» պատասխան չենք կարող ընդունել, որը «խմբային պատասխանատվություն» է հիշեցնում։ Մենք անհամբեր սպասում ենք մեր հարցի մանրամասն պատասխանին յուրաքանչյուր հասցեատիրոջից: Պատասխանից խուսափելը նշանակում է, որ Արևմուտքը չի ցանկանում ճանաչել ԵԱՀԿ-ի և Ռուսաստան-ՆԱՏՕ-ի միջոցով ստանձնած պարտավորությունները և փորձում է մեր հաշվին հոգ տանել իր անվտանգության մասին։ ԵԱՀԿ ամենաբարձր մակարդակով ընդունված 1999 թվականի Եվրոպական անվտանգության խարտիայում և 2010 թվականի Աստանայի հռչակագրում հստակ և միանշանակ գրված է, որ «ոչ մի պետություն, պետությունների խումբ կամ կազմակերպություն չի կարող շնորհվել առաջնային պատասխանատվությամբ ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»: Իսկ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պնդում են իրենց առաջատար դերը եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։ Նման մոտեցումը մեզ համար կտրականապես անընդունելի է։ Ինչպես նաև այն, որ մեզ, ըստ էության, քննարկումների նոր փուլ է առաջարկվում եվրոպական անվտանգության անբաժանելիության հարցով։ Տվյալ սկզբունքն ամրագրված է ԵԱՀԿ-ի և Ռուսաստան-ՆԱՏՕ ամենաբարձր մակարդակով ընդունված հիմնարար փաստաթղթերում։ Այստեղ քննարկելու բան չկա։ Ինչպես և Ուկրաինայի հարցով Մինսկի «միջոցառումների փաթեթի» դեպքում, պետք է պարզապես անվերապահորեն և ամբողջությամբ կատարել համապատասխան պայմանավորվածությունները։ Մենք դրան ենք ձգտելու», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.