Գարուն և Զազը համերգներով հանդես կգան Երևանում
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոնների շրջանակում Հայաստանը կհյուրընկալի այնպիսի մեծանուն արտիստների, ինչպիսիք են Գարուն, Զազը դաշնակահարներ Դենիս Մացուևը, Եֆիմ Բրոնֆմանը և այլք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն, «Սոնատի» ընկերության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ «Երևանյան հեռանկարներ»-ի շրջանակում 2022-ի մայիսին Երևանում տեղի կունենա Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի 70-րդ գագաթնաժողովը: Հովհաննիսյանն ասաց, որ փառատոնն ասոցիացիայի անդամ է:
«Փառատոններ են նախաձեռնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ պատերազմող երկրներին հաշտեցնելու նպատակով, և մենք 2013 թվականից աշխատում ենք փառատոնային գագաթնաժողովներից մեկը Հայաստան բերելու համար»,-նշեց նա և տեղեկացրեց, որ գագաթնաժողովին Եվրոպայից 25 քաղաքապետ կժամանի Երևան, 100 փառատոնի ղեկավար: Համերգներով կներկայանան աշխարհահռչակ դասական երաժիշտներ դաշնակահար Դենիս Մացուևը, «Գրեմմի»-ի դափնեկիր դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը և այլք:
Նրա խոսքով՝ ապրիլին Ֆրանկոֆոնիայի շրջանակում Մարզահամերգային համալիրում հանդես կգա ֆրանսիացի երգիչ Գարուն:
Սոնա Հովհաննիսյանը հայտնեց, որ «Սոնատի» ընկերության ջանքերով կյանքի են կոչելու «Հայա» ճամբարայի ձևաչափի փառատոնը, որի առաջին համերգը տեղի կունենա հունիսի 30-ին բացօթյա հարթակում: «Այն անցկացվելու է Արագածոտնի մարզում: Ժամանելու են փոփ, ջազ, ռոք և այլ ժանրերում ստեղծագործող արտիստներ: Հուլիսի 1-ին կլինի «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ ծրագիրը, որի նպատակը խմբի երգերը մշտապես հնչեցնելն է, հաջորդ օրը ելույթ կունենա ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը: Ակնկալում ենք հյուրընկալել մինչև 100 հազար մարդու»,-շեշտեց նա:
Փառատոնի նախաձեռնողների համար կարևոր է այն կազմակերպել մի վայրում, որտեղից լավ կերևա Արարատ լեռը: Հովհաննիսյանի խոսքով՝ աշխարհում նման փառատոններ շատ կան, սակայն մեր երկրում այն կազմակերպելու համար պետք են լուրջ կապեր, հեղինակություն: «Բանակցություններ ենք վարում, որպեսզի 2023-ին հյուրընկալենք Սթիվի Ուանդերին, Սթինգին: Ուզում ենք Հայաստանը վերածել տարածաշրջանային մեծ «hub»-ի, որը զբոսաշրջության զարգացման նոր էջ կբացի ու կնպաստի տնտեսության զարգացմանը»,-եզրափակեց Սոնա Հովհաննիսյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 15:19
Секретарь фракции "Честь имею", член Республиканской партии Армении Тигран Абрамян призвал не забегать вперед в вопросе объединения вокруг создаваемой бизнесменом Самвелом Карапетяном новой силы.
-
2025-07-09 15:16
Мы поддерживаем контакты с азербайджанской стороной на тот счет, в том числе по линии правоохранительных органов. Об этом на брифинге 9 июля заявила официальный представитель МИД России Мария Захарова, отвечая на вопрос о том, как РФ оценивает перспективы налаживания отношений с Азербайджаном после ситуации вокруг задержания российских журналистов.
-
2025-07-09 15:14
Те, кто знаком с иеромонахом Асогиком Карапетяном, знают, что более милосердного и гуманного человека найти трудно. Об этом написал на своей странице в «Facebook» бывший министр обороны, член Республиканской партии Армении Виген Саркисян.
-
2025-07-09 15:11
Буквально несколько минут назад мне сообщили, что с 11 июля (через 2 дня) я буду уволен с должности заместителя директора Центра по работе со студентами ЕГУ. Об этом на своей странице в Facebook написал заместитель директора Центра по работе со студентами ЕГУ Хачик Абаджян.