Գեղարքունիքի մարզում երկու «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ են բացվել
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվել և բացվել են «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ, տեղեկանում ենք «Արմաթի» ֆեյսբուքյան էջից։
«Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի ներկայացմամբ՝ աշակերտները ճարտարագիտական լաբորատորիաներում կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն։
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը բացման արարողության ժամանակ հայտնել է, որ այսօր Հայաստանի 620 դպրոցներում տեղադրված են նման ճարտարագիտական լաբորատորիաներ, ինչը մեծ ձեռքբերում է։
«Անելու ենք հնարավորը, որպեսզի ճարտարագիտական լաբորատորիաներում կրթվելու և աշխատելու հնարավորություն ունենան Հայաստանի բոլոր բնակավայրերում։ Մեր քանդված գործարանները պիտի վերականգնվեն, ինդուստրիալ հզոր Հայաստանը պիտի վերադառնա, այլապես մենք չենք կարողանա կանխել արտագաղթը»,-ասել է Չոբանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հավելենք, որ Ճամբարակի և Գեղամասարի լաբորատորիայի բացմամբ՝ այժմ գործում է 621 «Արմաթ» լաբորատորիա Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում, որտեղ շուրջ 16 000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 14:01
Подготовка боевиков для выполнения теракта в концертном зале «Крокус сити холл» велась с июня 2023 года на территории Турецкой Республики, а также Афганистана. Об этом говорится в документах, с которыми ознакомился ТАСС.
-
2025-07-03 13:59
Один из крупнейших в мире ИТ-акселераторов, американская компания Plug and Play, откроет в Армении представительство. Проект, согласованный с правительством Армении, был одобрен в четверг на заседании кабмина.
-
2025-07-03 13:57
Первое за долгое время заседание Совета по конституционной реформе состоится через две недели. Об этом сообщила министр юстиции Армении Србуи Галян после заседания правительства в четверг.
-
2025-07-03 13:55
4 июля в 18:00 состоится марш в поддержку Самвела Карапетяна. в связи с этим «Мать Армения» призывает принять участие в шествии.