Արմինե ԱԴԻԲԵԿՅԱՆ․ «ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՉԷ, ԱՅԼ ԸՆԴԱՄԵՆԸ ՓԱՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ
«Այո ես ասել եմ «տորիչելյան դատարկություն» և միանշանակ պատասխանատու եմ իմ ասածի համար, քանի որ ես մարդկանց գնահատում եմ ոչ թե նրանց լավ կամ վատ լինելով, այլ գործելաոճով, աշխատանքի արդյունավետությամբ»,- ասուլիսում հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն՝ անդրադառնալով հերթական անգամ իրեն ոստիկանություն հրավիրելու փաստին:
Նա նկատեց, որ ծանր վիրավորանքի վերաբերյալ Քրեական օրենսգրքի հոդվածը իրականում կանխարգելում է դրանք, բայց «ծանր վիրավորանքի» բացատրությունը ոչ մի տեղ չկա:
«Իմ պատկերացմամբ՝ խոսքը չի գնում պարզապես վիրավորանքի մասին, այլ մարդը պետք է խորը տրավմա ապրի, ընկնի դեպրեսիայի մեջ, վախերը սկսեն նրան հետապնդել»,- բացատրեց Ադիբեկյանը և շեշտեց, որ ինքը ընդամենը գնահատում է հրապարակային գործիչների արտաբերած տեքստերը և նրանց գործողությունները և չի վիրավորում:
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունն ունի մի շատ հրաշալի առանձնահատկություն, մի բան ասում է, բայց անում է ճիշտ հակառակը և ինքը՝ որպես մասնագետ, իրավունք ունի գնահատական տալ այդ գործիչներին:
Ադիբեկյանը տեղեկացրեց, որ նախորդ օրը ոստիկանությունում քննիչին հարցրել է, թե որտեղ է այդտեղ ծանր վիրավորանքը, քննիչն էլ ասել է՝ իրեն ուղարկել են տեսաերիզը, ինքն էլ հանել է հավանական ծանր վիրավորանքները:
«Ուղղորդված և տրամադրված իմ անձի նկատմամբ, վստահ լինելով, որ ես իշխանությունների հանդեպ ինչ-որ նորմալ բան չեմ կարող ասել, որ իմ ամեն մի խոսքը վիրավորանք է ցանկացած իշխանավորի նկատմամբ, ոչ էլ լսել են իմ խոսքերը, վերցրել են յութուբյան լինկը, ուղարկել են քննիչին, ասել են՝ ուսումնասիրի: Քննիչն էլ ո՛չ հոդվածի մասին գիտի, ո՛չ էլ հասկանում է, թե ինչի մասին է խոսքը և ինչքան փիս բառեր կա հանել է և դրա հիման վրա հրավիրել է զրույցի, որի ընթացքում պարզվեց, որ ոչ թե «Կոնչընի դատարկություն» մասին է խոսքը գնում, այլ «Տորիչելյան դատարկության» և լիկբեզ անցկացրի, թե ով է Տորիչելին և նա ինչ լումա ունի համաշխարհային գիտության մեջ»,- հայտարարեց բանախոսը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ օրը ոստիկանությունում, քննիչի հետ զրույցից պարզել է՝ «տգետ» բառը ծանր վիրավորանք է:
«Իմ երկրորդ գործի մեջ այն ընդգրկվել է, որպես ծանր վիրավորանք, բայց «տգիտությունը» դա վիրավորանք չէ, այլ ընդամենը փաստի արձանագրում»,- ասաց Արմինե Ադիբեկյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.