Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել նվիրված ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, տեղեկացնում է News.am-ը:
«Սիրելի' հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի միասնության, համազգային զարթոնքի՝ արցախյան ազգային- ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձի առիթով։
Այսօրը՝ փետրվարի 13-ը, նշանավորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարվա հեռավորությամբ մեկնարկային սկզբնափուլը։
Առաջին անգամ խորհրդային իրավական ռեժիմի պայմաններում Ստեփանակերտի Լենինի հրապարակից հնչեցին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Մայր Հայաստանին վերամիանալու կոչերը։
Անտարակույս, ժամանակակիցների հիշողության մեջ անշրջելի էր համազգային զարթոնքի այդ պոռթկումը, և մոտ հիսուն հազար ցուցարարների պահանջով արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի կայացրած որոշմամբ ընդունվեց այդ պատմական նշանակալից իրավական ակտը։
Հարկ ենք համարում ընդգծել և տեղեկացնել մեր հայրենակիցներին , որ համավարակի սաստկացմամբ պայմանավորված՝ ինչպես սեպտեմբերի 2-ին ենք զուսպ ու ծանրակշիռ դիմավորել ԱՀ անկախության հռչակման 30-ամյա հոբելյանը, նույն կերպ կկազմակերպենք փետրվարի 20-ին նվիրված միջոցառումները։
Օրվան ընդառաջ Արցախի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներգրավմամբ նախատեսվում է անցկացնել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ կհրապարակվի արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշումը։
Թանկագի'ն հայրենակիցներ
Կրկին շնորհավորելով ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ՝ մեր ազգին մաղթում եմ տոկունություն, խաղաղ ու ստեղծարար կյանք և որ ամենակարևորն է ՝անսասան հավատ ապագայի հանդեպ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.