ՌԴ ԱԳՆ. ԵԱՏՄ-ն պատրաստ է ընդլայնել համագործակցությունն Ադրբեջանի հետ
Եվրասիական միությունը յուրաքանչյուր երկրի հետ պատրաստ է երկխոսության ցանկացած ձևաչափով, սակայն փոխգործակցության մակարդակը բարձրացնելու որոշումը կայացվում է ԵԱՏՄ բոլոր անդամների համաձայնությամբ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը բաց է այն պետությունների համար, որոնք շահագրգռվածություն են հայտնում նրա հետ շփվելու։ Մոսկվան ողջունում է ԱՊՀ անդամ երկրների ցանկությունը՝ ներգրավվել ավելի խորը ինտեգրացիոն գործընթացներում։
Այս թեմայի նկատմամբ Բաքուն հետաքրքրություն է ցուցաբերել անցյալ տարվա դեկտեմբերին։
«Մենք կարծում ենք, որ ԵԱՏՄ-ի հետ Բաքվի երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կնպաստի առևտրի ակտիվացմանը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը և ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր պետություններին»,- ասել է Եվդոկիմովը։
Միաժամանակ նա նշել է, որ միության հետ փոխգործակցության մակարդակը բարձրացնելու որոշումը կայացվում է բոլոր անդամ պետությունների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համապարփակ վերլուծության արդյունքների հիման վրա։
Ռուսաստանն իր հերթին գործընկերներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվական աջակցություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 19:41
Новые санкции США против компаний из Китая связаны с торговлей нефтью в интересах Тегерана, сообщила официальный представитель госдепа Тэмми Брюс. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-09 19:40
Дональд Трамп перенёс введение повышенных импортных пошлин с 9 июля на 1 августа. При этом он направил лидерам Японии, Южной Кореи, Таиланда, ЮАР и других стран письма с предупреждением о новых тарифах – от 25% до 40%. Об этом сообщает BBC.
-
2025-07-09 19:38
9 июля министр обороны Армении Сурен Папикян провел телефонный разговор с министром обороны и поддержки вооруженных сил Исламской Республики Иран, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает Министерство обороны Армении.
-
2025-07-09 19:35
Защита обжалует решение суда об аресте депутата от оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна в течение 10 дней. Об этом журналистам сообщил адвокат Смбат Минасян.