Կիևում Հայաստանի դեսպանատունն աշխատում է բնականոն ռեժիմով
Ուկրաինայում ՀՀ դեսպանատունն ու հյուպատոսություններն աշխատում են բնականոն ռեժիմով, հաղորդում է AnalitikaUA.net-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի համաձայն՝ բոլոր դիվանագետներն աշխատում են իրենց տեղում, հյուպատոսական ծառայությունները կատարում են իրենց աշխատանքը:
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Բորիսպոլի միջազգային օդանավակայանը նույնպես աշխատում է բնականոն ռեժիմով, սակայն նախազգուշացնում են, որ առաջիկայում չվացուցակը կարող է փոխվել:
Ավելի վաղ Ուկրաինայի օդային շարժումը սպասարկող կազմակերպության նախագահի պաշտոնակատար Անդրեյ Յարմակը տեղեկացրել է, որ Ուկրաինայի երկինքը փակելու նախադրյալներ չկան. ուկրաինական ավիատարածությունն ավտանգ է թռիչքների համար:
Նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ իշխանությունները փնտրում են լուծումներ ավիափոխադրողներին աջակցելու համար, որոնց մոտ ապահովագրական ընկերությունների պատճառով ծագել են խնդիրներ Ուկրաինայի օդային տարածքով թռիչքներն իրականացնելու համար:
Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի երկինքը շարունակում է բաց մնալ, պետությունն աշխատում է ավիափոխադրողների համար ռիսկերը կանխարգելելու ուղղությամբ: Նախարարությունում ընդգծել են, որ Ուկրաինայի օդային տարածքը փակելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ավիատարածության փակումն Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է, սակայն այդ մասին որոշում չի կայացվել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.