Վրաստանում ողջ գիշեր 7 ցնցում է գրանցվել
6,2 մագնիտուդով երկրաշարժից հետո Վրաստանում 3,1 մագնիտուդով ևս 6 ցնցում է գրանցվել։ Այս մասին վկայում են երկրի սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալները։
Թբիլիսիի բնակիչները երկրաշարժը զգացել են կիրակի տեղական ժամանակով 22:25-ին։ Սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալներով՝ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ջավախքի շրջանի Դմանիսի քաղաքի մոտ՝ Թբիլիսիից 58 կիլոմետր հեռավորության վրա։
Սեյսմոլոգների տվյալներով՝ հաջորդ ցնցումը տեղի է ունեցել ժամը 22:28-ին նույն վայրում՝ 4,5 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա։
Այնուհետև ցնցումների ուժգնությունը սկսել է նվազել 00:14-ին՝ հասնելով 3,1 մագնիտուդի, իսկ վերջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:35-ին՝ 3,5 մագնիտուդով։
Առաջին երկրաշարժը զգացվել է հարևան երկրներում՝ Հայաստանում, որտեղ ուժգնությունը կազմել է 5 բալ, և Ադրբեջանում՝ 3,5 բալ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 15:27
Армения берет ориентацию на Запад часто в ущерб своим национальным интересам, пример - отход от сотрудничества с Организацией Договора о коллективной безопасности (ОДКБ). Об этом заявил заместитель директора четвертого департамента стран СНГ МИД РФ Дмитрий Масюк.
-
2025-07-02 15:26
Права проживающих в России азербайджанцев нарушены. Как сообщают азербайджанские СМИ, об этом заявила заместитель начальника управления международно-правового сотрудничества генеральной прокуратуры Самира Наджафзаде.
-
2025-07-02 15:25
Предстоятели епархий Диаспоры Армянской Апостольской Церкви, по сведениям информагентства NEWS. am, прибудут в Армению для проведения епархиального совещательного собрания, на котором обсудят ситуацию вокруг Церкви.
-
2025-07-02 15:23
«Верховный святотатец через Facebook угрожает сотрудникам Электросетей Армении, которые хотят принять участие в марше, запланированном на 4 июля. Он полностью возомнил себя фюрером.