Մարգարյան․ Երեկվանը 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգինն էր
Երեկ գրանցված 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգինն էր։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։
«1991-ին Գավառի մոտ տեղի ունեցավ 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ երեկ տեղի ունեցածն իր ուժգնությամբ երկրորդն էր Սպիտակի ավերիչ երկրաշարժիդ հետո։ Սակայն սա սովորական երկրաշարժ էր»,–ասաց Մարգարյանը։
Նրա խոսքով` երեկվա երկրաշարժն իրոք սովորական էր, սակայն քանի որ մագնիտուդը բարձր է, շատերն են զգացել և վախեցել։ Մարգարյանը հիշեցրեց, որ երեկ գրանցված երկրաշարժը նախորդ տարի Երևանում կրկին փետրվարի 13-ին գրանցված 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պես էր։ Նա նշեց, որ աշխարհում տարեկան հազարավոր նման երկրաշարժեր են լինում։
Մարգարյանը հավելեց, որ, չնայած 5.2 մագնիտուդն այնքան էլ քիչ չէ, սակայն մեծ հետևանքներ չկան` ամեն ինչ այդքան վատ չէ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.