Թաթոյան․ Խաղաղարարության ադրբեջանական կոչերը չունեն ազնիվ մղումներ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ։
Օմբուդսմանը հանդիպմանն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունների շարունակվող ատելության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությանը, որը, ըստ Արման Թաթոյանի, ունի 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական:
Նա նշել է, որ այդ քաղաքականությունը ոչ միայն ու ոչ այնքան հռետորաբանություն է, որքան տարիներով կենսագործվող իրական քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն): Ուստի, ճիշտ չէ խոսել միայն հռետորաբանությունից:
Հենց այս քաղաքականությունն է պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու դրանից հետո Հայաստանում ու Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ պատերազմական հանցանքների ու տարբեր դաժանությունների իրական աղբյուրը:
«Ատելությունն ու թշնամանքի քարոզը ադրբեջանական իշխանությունների համար քաղաքական կյանքի աղբյուր է, ներքին խնդիրներից սեփական ժողովրդին շեղելու միջոց. այն չի նվազել ու չի նվազելու: Կրոնական հիմքով ատելությունը ձեռք է բերում նոր խիստ վտանգավոր զարգացումներ` հայ ժողովրդին բացարձակ անհիմն մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ: Սա էլ իր հետ բերում է եկեղեցիներ ոչնչացնելու, դրանց հայկական պատկանելիությունը ջնջելու, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների նոր դրսևորումներ», - մանրամասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Նա նշել է, որ վերջերս հրապարակած զեկույցում պատմական փաստերով ցույց է տրված Հայ եկեղեցու, մեր ժողովրդի իրական հարգանքը իսլամի նկատմամբ:
Արման Թաթոյանը հավելել է, որ ադրբեջանական ատելության քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին ողջ աշխարհում, և այն վտանգավոր է նաև այլ երկրների համար, որտեղ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ:
«Խաղաղարարության ադրբեջանական կոչերը չունեն ազնիվ մղումներ, կեղծ են և շղարշ են արտաքին աշխարհի համար: Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, թշնամանքն ընդունելի չէ, բայց մի կողմի իրավունքների հաշվին իրական խաղաղություն չի լինում, խաղաղություն չի նշանակում ատելություն: Ուստի, չպետք է մոռանանք այս ամենի մասին. մեզ պետք են մեր իրավունքների պաշտպանության իրական երաշխիքներ», - հավելել է Հայաստանի Օմբուդսմանը:
Նա շնորհակալություն է հայտնել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետին պատերազմի ընթացքում և հետո մասնագիտական անփոխարինելի աջակցության համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 17:05
В Следственном комитете Армении завершено предварительное следствие по уголовному делу в отношении главы Шитракской епархии Армянской Апостольской церкви (ААЦ) Микаэла Аджапахяна.
-
2025-07-28 17:04
«Два человека позволили себе человеческую подлость», – заявил российский журналист и телеведущий Владимир Соловьев в ходе прямого эфира программы «Вечер с Владимиром Соловьевым» на телеканале «Россия 1», комментируя визит бывшего заместителя гендиректора ТАСС Михаила Гусмана и политолога Сергея Маркова в оккупированный Баку арцахский Шуши.
-
2025-07-28 17:02
Если я увижу, что нет подходящего кандидата в премьер-министры Армении, и народ доверится мне и потребует взять управление страной, то я готов служить своей стране, я могу это сделать. Об этом на встрече с журналистами по случаю 100 дней нахождения в должности 28 июля заявил мэр Гюмри Вардан Гукасян.
-
2025-07-28 17:00
Выступление американского певца Джастина Тимберлейка в столице Азербайджана вызвало резонанс среди представителей армянской Диаспоры США, сообщил Армянский национальный комитет Америки (ANCA).