Մոսկվան բացասական է համարում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին ԱՄՆ պատասխանը բացասական է։ ՌԴ նախագահն ու դիվանագիտության ղեկավարը քննարկում են Վաշինգտոնի պատասխանը։
Լավրովը նշել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանի առաջին մասը չի բավարարում Ռուսաստանին, երկրորդն ավելի կառուցողական է։
Նրա խոսքով` ԱՄՆ-ի պատասխանի մի մասը համընկնում է այն առաջարկների հետ, որոնք նախկինում հնչեցրել է Մոսկվան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են լուրջ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների որոշ տեսաակետների վերաբերյալ։ Ինչպես նշել է նախարարը, Մոսկվան պնդում է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսության իր առաջարկները պետք է համակողմանի դիտարկվեն։
Անցյալ տարվա վերջին Մոսկվան անվտանգության երաշխիքների փաստաթղթերի նախագծերը փոխանցեց Բրյուսելին և Վաշինգտոնին, հիմնական պահանջը ՆԱՏՕ-ի չընդլայնումն էր դեպի արևելք, բայց, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, արևմտյան գործընկերներն իրենց գրավոր պատասխանում հենց այդ կետն անտեսել են, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: