Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՄԵՆԱՎԱՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՈՒՆԵՆՔ ԱՅՍՕՐ` ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐՆ ԵՆ
Ախք Արմեն Գրիգորյանի երեկվա հարցազրույցը, կրկին այն մասին էր, թե ինչպես այդ «նախկինները», Արցախի հարցը գցեցին խեղճ հարիֆների (ըստ իրենց ընտրազանգվածի) գրպանը:
Նա, իր հերթական պլանային հարցազրույցում, կրկին լացակումած ստախոսում էր, թե իբր վատ բանակցային ժառանգություն են ստացել:
Ես չգիտեմ, թե բանակցությունների մասին Նիկոլին իրազեկող Ալիևը ի՞նչ է պատմել սրանց: Բայց, որ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, 2021թ. հունվարին 13-ին մերկացրել է Նիկոլի և ՔՊ-ական խունտայի նախապատերազմական ու հետպատերազմական ստերը` փաստ է: Պոպովի այդ պաշտոնական հայտարարությունից անցել է մեկ տարի և ո´չ ԱՄՆ-ի, ո՜չ Ֆրանսիայի համանախագահները, կամ այդ երկրների ղեկավարները, կամ արտգործնախարարները չեն ասել, Պոպովի կարծիքից տարբերվող այլ կարծիք: Ոչ ոք չի հերքել Պոպովին, հետևաբար` դա ԵԱՀԿ ՄԽ բանակցային ճշմարտություն է, որի հետ համամիտ են նաև ԱՄՆ-ը և Ֆրանսիան:
Իսկ Պոպովն իր մայրենի լեզվով, բառացի ասել է հետևյալը. «Определение окончательного правового статуса Нагорного Карабаха путем проведения в сроки, согласованные сторонами, под эгидой ООН или ОБСЕ всенародного голосования, выражающего свободное волеизъявление населения Нагорного Карабаха и имеющего юридически обязательный характер в соответствии с нормами и принципами международного права. При этом формулировки вопроса или вопросов, выносимых на голосование, не будут ничем ограничиваться, а любой результат голосования будет уважаться сторонами».
Փաստերը հերքել ոչ ոք չի կարող: Օդում քամի անելու փոխարեն` կապիտուլյատի Արմենը թող փաստեր բերի:
Իսկ փաստերն այն մասին են, թե քաղաքականապես որքան տգետ ու ապազգային կերպարներ են 2018-ին զավթել իշխանությունը Հայաստանում:
Հ.Գ. Ամենավատ ժառանգությունը, որ ունենք այսօր` կապիտուլյանտներն են: Չլինեին նրանք, չէ լինի կործանարար պատերազմը, չէին լինի հազարավոր զոհերը, չէր լինի Հայրենիքի ամենահարուստ, ամենաանառիկ, ամենառազմավարական տարածքների հանձնումը, չէր լինի Հայաստանի նսեմացումը, չէր լինի հասարակության հուսալքությունն ու բարոյալքումը:
Արտակ Զաքարյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.