Բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց` պահանջելով ՄԱԿ-ին հատուկ նիստ հրավիրել քննարկելու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության համահիմնադիր, քաղբանտարկյալ Աբդուլլահ Օջալանի ազատ արձակելու հարցը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ իրենց առաջնորդը Թուրքիայի Իմրալի բանտում 23 տարի է ենթարկվում է խոշտանգումների, սակայն միջազգային հանրությունը լուռ դիտորդի դեր է ստանձնել:
«Թուրքական իշխանությունը ցույց է տալիս, որ իրենց նպատակն է ոչնչացնել և քրդական առաջնորդին, և քուրդ ժողովրդին: Թուրքիայում ապրող 25 միլիոն քրդերին մինչև այսօր Սահմանադրությամբ չեն ճանաչում որպես ազգ, լեզուն չեն ճանաչում: Մեր երեխաները այդ տարածքում կրթություն չեն ստանում և ենթարկվում են ճնշումների: Արդեն 12 տարի է՝ Թուրքիայի հովանու ներքո իսլամական խմբավորումները Սիրիայի 4-5 միլիոն քրդերի ենթարկում են ցեղասպանության: Թուրքական իշխանությունները արդեն զավթել են Ռոջավայի 3-4 քաղաք և ժողովրդին հանել են իրենց բնակավայրից: Սա ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունները անում են ամեն ինչ վերացնելու և ձուլելու քուրդ ժողովրդին»,- ընդգծեց Հասանովը:
Հասանովը կոչ է անում միջազգային հանրությանը Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ հատուկ միջոցներ ձեռնարկել:
«Այդ քայլերը պետք է անեն նախևառաջ գերտերությունները, բայց, ցավոք, այսօր յուրաքանչյուր գերտերություն ունի իր շահերը և, ելնելով դրանից, անտեսում են և քրդերին, և հայերին, և բոլոր ճնշված ժողովուրդների իրավունքները»,- ընդգծեց Հասանովը:
Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին նամակ, որում ներկայացված են իրենց պահանջները միջազգային հանրությանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.