Последние новости

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին

Փետրվարի 16-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին` «ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցությունը` ի պաշտպանություն միջազգային խաղաղության և անվտանգության. համագործակցություն Միավորված ազգերի կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև» թեմայով: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը։

Նախատեսվում է քննարկել երկու կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման ուղիները՝ հաշվի առնելով Եվրասիական տարածքում անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ծանրակշիռ դերը:

Շեշտը դրվելու է ահաբեկչությանն ու թմրանյութերի տարածմանը հակազդելու, այդ թվում՝ Աֆղանստանի տարածքից դուրս եկող, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի միանալու հեռանկարների վրա, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ