Լուսինե Սահակյան․ Դատախազությունն հրաժարվեց մեղադրանքը պաշտպանելուց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջադրված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է. այս մեղադրանքի մասին ասել, որ ապօրինի է, նշանակում է ոչինչ չասել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց նխկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
«Այսօր դատախազությունն ինքը հիմնավորեց, որ իր մեղադրանքն ապօրինի և այնքան պարզ չի մեղադրանքը, որ նույնիսկ իրենք իրենց մեղադրանքը չեն կարողանում պարզաբանել, և իրենք փաստացի հրաժարվեցին մեղադրանքը պաշտպանել, որովհետև մեղադրանքի պաշտպանությունը սկսվում է մեղադրանքի պարզաբանումից: Եթե նոևյնիսկ իրենց համար պարզ չէ մեղադրանքը, ապա ակնհայտ է, թե այն իրենից ինչ է ներկայացնում: Եվ այստեղ շատ լուրջ մի հարց կա. դատախազությունը բացհայտեց, որ իրենք էլ իրենց առաջադրած մեղադրանքը չեն հասկանում, իրենց համար էլ դա պարզ չէ: Այլապես իրենք կպարզաբանեին մեղադրանքը, հասարակությանն էլ ցույց տալով, որ իբրև թե իրենց մեղադրանքը օրինական է, պարզ է և հնարավոր է դրանից պաշտպանվել: Դատախազությունն այսօր հրաժարվեց մեղադրանք պաշտպանելուց»:
Պաշտպանը նաև պարզաբանեց, թե ինչու ինչը չհետևեց իր գործընկերներին ու չլքեց նիստերի դահլիճը. «Խոսքը վերաբերում էր կոնկրետ ամբաստանյալին և նրա մեղադրանքի պարզաբանմանը, իմ պաշտպանյալին չէր վերաբերում: Գործընկերներիս լիովին միանում եմ, և նրանք ճիշտ էին: Եթե իմ պաշտպանյալին էլ նման կերպ վերաբերվեին, և մեղադրանքը չպարզաբանեին, ինքս էլ ստիպված էի լինելու նման գործողությունների դիմել»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը ի նշան բողոքի լքեցին դատական նիստերի դահլիճը: Նրանք պահանջեցին դատարանից պարզաբանել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքը: Դատարանը դա չարեց:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 09:34
На горе Немрут, объекте Всемирного наследия ЮНЕСКО на территории современной Турции, ведутся работы по сохранению древних армянских каменных статуй. Об этом сообщает ermenihaber.am.
-
2025-07-16 09:32
Комиссия ООН по Сирии выражает глубокую обеспокоенность в связи с возобновлением эскалации на юге страны и встревожена сообщениями об израильских авиаударах в этом районе. Об этом, как сообщает РИА Новости, говорится в заявлении Комиссии.
-
2025-07-16 09:30
«Мы не согласны с оценкой РФ. Наш коньяк сейчас проверяется. Для меня стало приятным сюрпризом то, что в результате проверок в Грузии 90 процентов нашего коньяка получили положительное заключение и направились в Россию. Первым выводом всего этого является то, что 90 процентов бутилированного коньяка в Армении - это настоящий коньяк».
-
2025-07-16 09:28
Оппозиционные фракции парламента Армении направили в Конституционный суд заявление с требованием признать принятые поправки к законам, позволяющие начать процесс огосударствления "Элсетей", антиконституционными. Об этом секретарь фракции "Армения" Арцвик Минасян сообщил изданию Pastinfo.