Հովհաննես Խուդոյան. Եթե հստակ մեղադրանք չկա, դատավարություն լինել չի կարող
Եթե հստակ մեղադրանք չկա, դատավարություն լինել չի կարող: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Հիշեցնենք, որ այսօր երկրորդ նախագահի փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը լքեցին նիստերի դահլիճը՝ որպես դատավորի գործողությունների դեմ բողոքի նշան:
«Խնդիրը հին արմատներ ունի, ծագել է 2019 թվականին, երբ այս դրվագով մեղադրանք առաջադրվեց։ Այդ ժամանակ ոչ ոք լուրջ չվերաբերվեց, նույնիսկ իրավապահներն այդ մեղադրանքը լուրջ չընդունեցին։ Այն ժամանակ դա պետք էր 300.1 հոդվածի հետ միասին օգտագործել և մեղադրյալի ունեցվածքի նկատմամբ կիրառել հնարավոր բոլոր սահմանափակումները, քանի որ մեղադրանքը կոռուպցիոն բնույթ էր կրում։ Դրանից հետո մենք բազմիցս բարձրացրել ենք մեղադրանքի անորոշության հարցը, այնտեղ արարքի նկարագրություն չկա։ Ասում են՝ կաշառք է ստացել. ումի՞ց, ինչպե՞ս, ինչքա՞ն, ի՞նչ գործողություններ է կատարել, համաձայնել է կաշառք ստանալ, ո՞ւմ հետ և ինչպե՞ս է պայմանավորվել, ո՞ւմ միջոցով։ Այնտեղ նկարագրված են տարբեր անձանց գործողությունները, վերջում՝ եզրակացություն. կաշառք է ստացել։ Միակ բանը, որ այսօր ակնկալում էինք դատախազությունից, այն էր, որ մեղադրանքի տեքստը կհստակեցնեն ու կասեն, թե դահլիճում ներկա ամբաստանյալների՝ պարոն Գևորգյանի ու Քոչարյանի կոնկրետ ո՞ր գործողություններն են հանցագործություն եղել, ի՞նչ են նրանք արել։ Ինչպես նկատեցիք, այս հարցին դատախազությունը չկարողացավ պատասխանել։ Նրանք չեն կարողանում պատասխանել, քանի որ չեն կարողանում նոր պատասխան հորինել։ Պատասխան տալու համար պետք է նշել, թե կոնկրետ որտեղ է նկարագրված մեղադրական եզրակացության տեքստում»,- նշեց Խուդոյանը։ Նա ենթադրեց, որ, չնայած այսօր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի տեքստը հրապարակվեց դատարանում, սակայն առաջիկա օրերին պաշտպանական կողմն այն կրկին կհրապարակի, որպեսզի վիզուալ ամեն ինչ երևա, և բոլորը կկարողանան վերլուծել և հասկանալ, թե որտեղ է այնտեղ գործողությունների նկարագրությունը:
«Այսօր մենք արդյունավետ քննություն էինք ակնկալում դատարանում։ Ինչպես տեսաք, մենք առանձնապես չառարկեցինք մեղադրական եզրակացության հրապարակմանը, թեև միջնորդություններ ունեինք։ Դրանք կներկայացնենք հաջորդ նիստերին։ Մենք ուզում ենք, որպեսզի գործը վերջապես տեղից շարժվի, տպավորություն չստեղծվի, որ սա ինչ-որ շատ լուրջ գործ է, որպեսզի դատախազությունը ներկայացրնի և մենք էլ ներկայացնենք մեր առարկությունները։ Բայց ո՛ւ դատարանը, ե՛ւ դատախազները չկարողացան, ես պնդում եմ՝ չկարողացան, այլ ոչ թե չցանկացան կամ պարտավոր չէին, հանել գործողությունների նկարագրությունը տեքստից»,- ընդգծեց փաստաբանը։
Հարցին՝ արդյո՞ք եղել են Սիլվա Համբարձումյանի հետ առերեսումներ, փաստաբանն ասաց, որ դրանց մի մասում վստահորդներ չկային։ «Որովհետև ոչ ոք, մասնավորապես Սիլվա Համբարձումյանը, չի պնդել, որ հանդիպել է Քոչարյանի հետ կամ գումար է փոխանցել»,- պարզաբանեց փաստաբանը։
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործին մասնակցության մասով Խուդոյանը նշեց, որ թեև դատախազությունը պնդում է, որ Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի միջոցով է պայմանավորվել փոխանցել կաշառքը, սակայն ինքը՝ Օսկանյանը, հերքում է դա։ «Եվ քանի որ նրանք չեն կարող գրել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, հնարքի են դիմում և նշում, որ Համբարձումյանն ասում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Այսինքն՝ մի վկայի հայտարարությունը դարձրել են մեղադրական եզրակացություն, և նկարագրում են ոչ թե փաստերը, այլ վկայի պատմածները։ Ուստի մեր պահանջն է նշել, թե ինչ գործողություններ, ոչ թե այն, ինչ է ասում վկան, այլ այն, ինչում դուք մեղադրում եք։ Քանի որ վկայի խոսքերը բավարար չեն: Դուք պետք է նշեք փաստերն ու գործողությունները, իսկ վկան հաստատում է։ Բայց քանի որ նրանք շատ լավ գիտակցում են, որ հստակեցումը մեծացնում է հավանականությունը, որ ապագայում կբարձրացվի իրենց քրեական պատասխանատվության հարցը ակնհայտ ապօրինի քրեական հետապնդման տեսանկյունից, նրանց անհրաժեշտ է նման անորոշություն՝ ապագայում իրենց պաշտպանությունը մեղադրանքի լղոզվածության վրա կառուցելու համար, այսինքն՝ հղել մասնագիտական անփութությանը, այլ ոչ դիտավորությանը։ Ապագան ցույց կտա»,- ասաց փաստաբանը։
Նիստից դուրս գալու հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ փաստաբանը նշեց, որ ֆորմալ առումով խախտում կա, բայց բովանդակային առումով դա օրենքով արգելված պաշտպանության մեթոդ չէ։ Փաստաբանները մտադիր են գալ հաջորդ նիստին՝ զինված համապատասխան պաշտպանական գործիքներով։
Խուդոյանը նաև հայտնեց, որ այսօր մտադիր է քրեական գործը կարճելու միջնորդություն ներկայացնել հենց այն հարցերի շուրջ, որոնք այսօր քննարկվեցին։ «Որովհետև եթե հստակ մեղադրանք չկա, դատավարություն չի կարող լինել։ Ապացուցելու կամ հերքելու համար պետք է ինչ-որ կոնկրետ բան լինի: Եվ երբ դատարանը հայտարարում է, որ չունի դատախազներին ստիպելու գործիքներ, նախ՝ դա այդպես չէ, դատավորը նախագահում է և կարող է բարձրացնել ցանկացած հարց, իսկ երկրորդ՝ ունի լիազորություն, և եթե մեղադրանքը պարզ չէ, իսկ իրենից «գլուխ հանել» են ակնկալում, ապա ցանկացած դատավոր կարող է հեշտությամբ կարճել գործը, քանի որ դրանում հանցագործության կազմը նկարագրված չէ»,- եզրափակեց փաստաբանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.