Последние новости

Պուտինը մեկնաբանել է ԴԺՀ և ԼԺՀ-ի ճանաչման մասին Պետդումայի որոշման նախագիծը

Ինքնահռչակ ԼԺՀ-ն-ն և ԴԺՀ-ն ճանաչելու Պետդումայի կոչը վկայում է այն մասին, որ պատգամավորները նրբազգաց են հասարակական կարծիքի հանդեպ, ասել է Վլադիմիր Պուտինը՝ ռուս-գերմանական բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պետդումայում քվեարկությունը, կարծում եմ, այսպես թե այնպես, կապված է, իհարկե, սրա հետ, քանի որ խորհրդարանի պատգամավորները, ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Ռուսաստանում, կողմնորոշվում են հասարակական կարծիքով, կողմնորոշվում են իրենց ընտրողների կարծիքով, և նրանք նրբազգաց են դրա հանդեպ»,- նշել է նախագահը։

Նրա խոսքով, շատ ակնհայտ է, որ Ռուսաստանում «մարդկանց ճնշող մեծամասնությունը կարեկցում է Դոնբասի բնակիչներին, աջակցում է նրանց և հուսով է, որ այնտեղ իրավիճակը արմատապես կփոխվի նրանց համար դեպի լավը»։

«Մենք կանենք, և ես կելնեմ նրանից, որ մենք պետք է ամեն ինչ անենք Դոնբասի խնդիրները լուծելու համար, բայց դա անենք այնպես, ինչպես դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցն ասաց, առաջին հերթին՝ ելնելով Մինսկի համաձայնագրերի կատարման մինչև վերջ չիրականացված հնարավորություններից»,- հավելել է Պուտինը։

Խոսելով զորավարժությունների տարածքներից ռուսական զորքերի մասնակի դուրսբերման մասին՝ նա նկատել է, որ գործադիր իշխանության, այդ թվում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մասով, մեկնաբանելու ոչինչ չկա, որոշումն արդեն կայացված է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, զորավարժությունների ավարտից հետո զինված ուժերը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր։ Նախօրեին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պուտինին զեկուցել էր, որ «զորավարժությունների մի մասը մոտենում է ավարտին, մյուս մասը կավարտվի առաջիկայում»։

Երեքշաբթի Պետդուման կողմ է քվեարկել ՌԴ Կոմունիստական կուսակցության նախագծին, որով առաջարկվում է դիմել Ռուսաստանի նախագահին՝ ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու անհրաժեշտության կապակցությամբ։ Ինչպես նշել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փաստաթուղթն անհապաղ կուղարկվի պետության ղեկավարին, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ