Последние новости

Մարմարաշենցիները ճանապարհ են փակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր վաղ առավոտից Մարմարաշեն համայնքի բնակիչները մեքենաներով փակել են երևանից Արարատի մարզ տանող միջպետական ճանապարհը և կաթվածահար են արել երթևեկությունը Մասիսի գյուղեր տանող ուղղությամբ։ Մարմարաշենցիները կառավարությունից պահանջում են վերականգնել նախկինում ունեցած՝ Երևան տանող երթուղին ու տրանսպորտային միջոցը։

 


Ոստիկանությունը մի քանի մեքենաներով ուժ է կենտրոնացրել։ Բնակիչները պահանջում են կա՛մ վարչապետի ներկայությունը, կա՛մ երթուղայինը հենց այս պահին բերել մարզ։ Երկու ժամ է, արդեն, խաթարված է Մարմարաշեն, Արևաբույր, Ջրահովիտ և Նոր Կյուրի տանող ճանապարհի երթևեկությունը։ Գյուղացիները համառորեն չեն նահանջում։ Yerevan.Today.-ին ակցիայի մասնակիցները հայտնում են` սա արդեն երրորդ ակցիան է վերջին երկու ամիսներին, ու որ իրենց պահանջը հստակ է` առանձին երթուղով վերականգնել Երևանի հետ կապը։ Հրաժարվում են օգտվել Արտաշատի տրանսպորտային միջոցներից ասում են՝ ավելորդ ծանրաբեռնված է միշտ ու անհարմարություններ է ստեղծված իրենց համար։ Նախորդ տարվանից հանվել է 44 համարի երթուղային միջոցը մի քանի գյուղի բնակիչները օգտվում են սեփական տրանսպորտային միջոցներից, ինչը, իրենց խոսքով, թանկ է ու ոչ ձեռնտու, տեղեկացնում է YerevanToday-ը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ