Ադրբեջանի ԶՈՒ-ն արցախցուն թիրախավորել է ռուս խաղաղապահների ներկայությամբ
Ադրբեջանական զինված ուժերը երեկ՝ փետրվարի 15–ին, գյուղատնտեսական աշխատանք իրականացնող արցախցուն թիրախավորել են ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթ գյուղի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։
«Բնակչին ոչ մի բան չի պատահել, խփել են տրակտորի անվադողին, ծակել։ Դեպքի ժամանակ ռուս խաղաղապահները ներկա են եղել։ Հակառակորդի մարտական դիրքը մեր գյուղի այգիներից 100 մետրից էլ քիչ է հեռու»,– ասաց Խրամորթի գյուղապետը։
NEWS.am-ի հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով միջադեպին, ասաց, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է Արցախի ժողովրդի իրավունքները, մասնավորապես՝ տեղի ունեցածը նրա գնահատմամբ՝ կյանքի իրավունքի դեմ ուղղված ոտնձգություն է։
«Տարվա սկզբում կարծես որոշակի հանգստություն կար, բայց ադրբեջանական կողմը իր քաղաքականությունը նորից առաջ է մղում, Արցախում վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու համար։ Ադրբեջանական կողմը չի ցանկանում, որ Արցախի տարածքում հայություն մնա, և նրանց բոլոր գործողությունները միտված են նրան, որ Արցախի հայ բնակչությունը թողնի ու հեռանա»,– ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։
Նշենք, որ երեկ՝ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն տրակտորով հերկ կատարելիս, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.