Սյունիքից գերեվարված ոչ բոլոր զինծառայողներն են վերադարձվել Հայաստանին
2021 թվականի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից գերեվարված ոչ բոլոր հայ գերիներն են վերադարձել։ «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկությունը հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։
Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ ռազմագերիների։ Sputnik Արմենիայի աղբյուրները փետրվարի 7-ին հայտնել էին` 2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտերից հետո գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։
«2021 թվականի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ-ի կողմից գերեվարված բոլոր զինծառայողների վերադարձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի Հանրապետության կողմից չի վերադարձվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանը»,- նշվում է «Հետքին» ուղղված ԱԱԾ պաշտոնական պատասխանի մեջ։
Ազգային անվտանգության ծառայությունից նաև հայտնել են, որ ադրբեջանական կողմից պաշտոնապես հաստատված տվյալներով` Ադրբեջանում դեռևս պահվում են 38 հայ ռազմագերիներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.