Անդրեասյանը՝ Արցախի նախագահի դեմ քրգործ հարուցելու մասին
Ցանկացած ողջամիտ մարդ, անգամ չեմ ասի հայաստանցի, հասկանում է, որ այդ քրեական գործը որևէ միջազգային իրավական հիմքեր ունենալ չի կարող: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց խորհրի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ և հետախուզում է հայտարարել:
«Այն ինքնապաշտպանությունը, որն իրագործել է մեր ժողովուրդը, Արցախի ժողովրուդը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում, այստեղ իրվական հետապնդում անել ինքնապաշտպանության համար, իյնձ թվում է՝ անտրամաբանական է: Առավելևս, ես հիմա նույնիսկ չեմ կարող առավել մանրամասն դիտարկումներ անել, որովհետև ծանոթ չեմ այդ քրեական գործ կոչվածին, որի մասին գրվել է մամուլում»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
Ինչ վերաբերում է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի այն երկրներում, որտեղ կա ընդհանուր իրավազորություն, Հայաստանը պարտավոր է փաթեթներ ուղարկել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների որոշումները կայացրած ներկայացուցիչների դեմ քրգործեր հարուցելու համար, Անդրեասյանն ասաց. «Պարոն Մարուքյանի առաջարկությունը մեր իրավապահ մարմինների, դատախազության իրավասության ներքո է: Կարծում եմ՝ հետաքրքիր առաջարկ է, բայց կարծում եմ՝ իրենք պետք է ուսումնասիրեն ու արձագանքեն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 17:41
Из офиса компании "Ташир Групп" правоохранители изъяли компьютеры и документы. Об этом сообщил журналистам адвокат компании Армен Фероян.
-
2025-07-02 17:37
2 июля Католикос всех армян Гарегин II принял Чрезвычайного и полномочного посла Суверенного Военного Мальтийского Ордена в Республике Армения Доменико Ардуини.
-
2025-07-02 17:36
Это очевидно страшная для Армении и армянского народа информационная кампания. Об этом на брифинге заявила официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова, комментируя процессы вокруг Армянской церкви.
-
2025-07-02 17:35
Бизнесмены с мировым именем обратились к премьер-министру Армении Николу Пашиняну в защиту известного российского предпринимателя и мецената Самвела Карапетяна.