Արդարադատության նախարարը հրապարակավ սպառնում է ընդդիմությանն ու դատավորներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու հարցում տեղի է ունենում բացարձակ օբյեկտիվ աշխատանք։
«Դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, անկեղծությամբ ու խղճի հանգստությամբ», - այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
«Բոլոր շահարկումներով ոչ փոխելու եք իրենց աշխատանքը, ոչ ստիպելու եք սուբյեկտիվ դառնալ, ոչ էլ փակելու եք հնարավորությունը՝ պայքարելու դատական համակարգում ապօրինությունների դեմ: Ոչ մեկիդ չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը՝ շատ արդար կարգապահական վարույթներն առաջ տանելու:
Իսկ որոշ ընդդիմադիր գործիչներ էլ, որ հիմա դարձել են արդար դատավորների մեծ պաշտպաններ՝ մոռանալով, թե իրենց քաղաքական թիմի ժամանակ ինչեր են արել դատական համակարգի գլխին, թող գոնե ամոթ ունենան ու նորմալ աշխատանքը չվարկաբեկեն: Իսկ եթե վախենում են, որ իրենց գրպանային դատավորները դուրս կմնան համակարգից, թող իսկապես վախենան, որովհետև մենք ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ», - հայտարարեց Կարեն Անդրեասյանը։
Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը երեկ հայտարարել էր, որ կրկին դիմել է Սահմանադրական դատարան. պատճառը դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթներն են։
«Հաշվի առնելով արդեն աբսուրդի հասնող երկակի ստանդարտը և հիմնավորվածության դեֆիցիտը Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով՝ վիճարկել ենք առհասարակ «Դատական օրենսգրքով» նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը», - նշել էր Վարդևանյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.