Последние новости

ՀՀ բանկերում 2021-ին վարկային ներդրումներն նվազել են 5.1%-ով. հաճախորդների թիվն աճել է 31 տոկոսով

Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) կայացած մամլո ասուլիսի շրջանակներում ամփոփվել են բանկային համակարգի գործունեության 2021թ ցուցանիշները։

Ընդհանուր գնահատելով համակարգի նախորդ տարվա արդյունքները՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը փաստել է, որ ՀՀ բանկային համակարգը 2021թամփոփել է սպասվածից ավելի դրական արդյունքներով, ինչի մասին վկայում են համակարգի գործունեությունը ներկայացնող առանձին ցուցանիշները։

«2021թհետպատերազմական տարում, երբ դեռ ամբողջությամբ հաղթահարված չէին նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հետևանքները, բանկային համակարգին հաջողվեց դիմակայել մարտահրավերներին և հասցեական ու արդյունավետ կերպով արձագանքել ու լուծում տալ առկա խնդիրներին։ Հատկանշական է նաև, որ բանկային գործունեության ընթացքում մեղմվել են նաև տնտեսությունում առկա մի շարք խնդիրներ։ Տարին առանձնացել է նաև այն հանգամանքով, որ բանկային համակարգն իր վրա էր վերցրել բավականին մեծ սոցիալական բեռ ու իրականացրել մեծածավալ աշխատանքներ»,-նշել է Սեյրան Սարգսյանը։

Ամփոփ ցուցանիշներ

Անդրադառնալով համակարգային ցուցանիշներին՝ ՀԲՄ գործադիր տնօրենը ներկայացրել է 2021թ ամփոփ տվյալները:

ՀՀ առևտրային 17 բանկերի տարեկան ընդհանուր կապիտալն ավելացել է 7.6%-ով՝ կազմելով 958 մլրդ. դրամ:

2021թ-ին ընդհանուր ակտիվներն աճել են 6.7%-ով՝ կազմելով 7080 մլրդ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն նվազել են շուրջ 214 մլրդ դրամով կամ 5.1%-ով, իսկ 30.09.2021թ.-ի համեմատ ավելացել է 65 մլրդ դրամով կամ 1.7%-ով:

Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 45%-ը (1 850 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 43%-ը՝ (1 740 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 12%-ը՝ (476 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները: Հատկանշական է, որ դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 56%, արտարժույթով վարկերինը՝ 44%:

2021թ-ին ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 374 մլրդ դրամով (65%), ընդհանուր ավանդները` շուրջ 316 մլրդ դրամով կամ 8.5%-ով։

Հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի մնացորդը աճել է շուրջ 15 մլրդ դրամով կամ 3.4%-ով, իսկ 30.09.2021թ-ի համեմատ՝ 8 մլրդ դրամով կամ 1.9%-ով:

ՀԱՇԻՎՆԵՐ

2021թ-ի նոյեմբերին բանկերի հաճախորդների թիվը կազմել է 3 351 823։

2020թ-ի դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է` 100 542-ով կամ 31%-ով: Ֆիզ. անձինք` 91450-ով կամ 29 %-ով, իրավ. անձինք՝ 9092-ով կամ 87%-ով:

2021թ-ի նոյեմբերին հաճախորդների հաշիվները 2020թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել են 336 755 ով կամ 54%-ով; Ֆիզ. անձանց հաշիվներն ավելացել են՝ 312 414-ով կամ 52%-ով, իրավաբանական անձանց հաշիվներն ավելացել են` 24 341-ով կամ 105 %-ով:

Հիշեցնենք, որ եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ։

ՔԱՐՏԵՐ

Մամլո ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին: ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալի փոխանցմամբ՝ 2021թ-ին վճարային քարտերի քանակը կազմել է 2 702 657, որը 2020թ-ի համեմատ ավելացել է 206 062-ով կամ 8.3%-ով։ 2021թ-ի չորրորդ եռամսյակում վճարային քարտերի քանակը ավելացել է 81 632-ով կամ 3.1%-ով։

2021թ-ին վճարային քարտերով կատարվել է 164 349 613 գործարք, որը 2020թ-ի համեմատ` ավելացել է 75 054 525-ով կամ 84.1%-ով: Վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 4 291 367 մլն ՀՀ դրամ, որը 2020թ-ի համեմատ ավելացել է 1 540 291 մլն դրամով կամ 56%-ով:

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

Ասուլիսի շրջանակներում ներկայացվել են նաև տվյալներ բանկային համակարգի միջոցով ֆիզանձանց փոխանցումների վերաբերյալ: Մասնավորապես՝ 2021թ-ին արտասահմանից ստացումների ծավալը 2020թ-ի համեմատ ավելացել է շուրջ 268 մլն դոլարով կամ 14.6%-ով: Արտասահման փոխանցումների ծավալը 2020թ-ի համեմատ նվազել է շուրջ 41 մլն դոլարով կամ 3.2%-ով: ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2020թ-ի համեմատ ավելացել է շուրջ 309 մլն դոլարով կամ 53.8%-ով:

ՀՀ առևտրային բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում

2021թ-ին ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել ՝ շուրջ 3.2 մլրդ դրամով կամ 6.5%-ով, իսկ ուղղակի հարկերը՝ շուրջ 1.9 մլրդ դրամով կամ 4.4%-ով:

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2021թ-ին՝ 3,076 մլն դրամ, ավելի քան 2 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 1,175 մլն դրամ, իսկ շահութահարկի և եկամտահարկի միջինը` 1,631 մլն դրամ, ավելի քան 4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 373 մլն դրամ:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ