Զելենսկի. Մենք Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի դուրսբերում չենք տեսնում
Մենք Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի դուրսբերում չենք տեսնում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով ՌԴ-ի հայտարարություններն այն մասին, որ զորքերի մի մասը հեռացվում է սահմանից։ Այս մասին Զելենսկին լրագրողներին ասել է զորավարժարանում, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
«Անկեղծ ասած, մենք արձագանքում ենք այն իրականությանը, որն ունենք, և առայժմ որևէ նահանջ չենք տեսնում։ Մենք հենց նոր լսեցինք այդ մասին»,- ասել է նա:
Զելենսկին ընդգծել է, որ «բոլոր նորմալ մարդիկ ապաէսկալացման» են սպասում։ Նա նաև հավելել է, որ «երբ զորքերը դուրս բերվեն, դա կտեսնեն բոլորը՝ ոչ միայն զինվորականները կամ հետախուզությունը»:
«Սպառնալիքի վերաբերյալ ես բազմիցս ասել եմ, որ մենք հանգիստ ենք վերաբերվում ցանկացած սպառնալիքի, քանի որ հիշում ենք, որ այս ամենը երեկ չի սկսվել։ Դա տեղի է ունենում արդեն երկար տարիներ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:39
Эксперты прогнозируют возможные сценарии войны между Россией и Азербайджаном. Баку стремительно демонтирует двусторонние отношения с РФ. Это путь Украины, который закончился войной, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.
-
2025-07-03 19:32
Защита предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна обжаловала решение о его аресте в Апелляционном суде. Об этом сообщили адвокаты архиепископа.